Սահման

Ադրբեջանը դարձյալ խախտում է հրադադարը, Արցախը դիմել է պատասխան գործողության

44
(Թարմացված է 10:02 06.02.2017)
Ադրբեջանն Արցախի ուղությամբ 220 կրակոց է արձակել, հայկական կողմը դիմել է պատասխան գործողության։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ։

Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 220 կրակոց, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

44