00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի

© Sputnik / Asatur YesayantsСтепанакерт. Национальное собрание НКР
Степанакерт. Национальное собрание НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատգամավորները համաձայնություն են տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ղարաբաղի ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը, կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց` Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումն ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Артак Бегларян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Ղարաբաղ»-ը կմնա, մինչև «Արցախ»-ը հարազատ դառնա օտարներին

Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը և նշել, որ մանրամասնորեն քննության են առնվել խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:

Այնուհետև առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:

Քննարկումը շարունակվել է մտքերի փոխանակման փուլից, որի ընթացքում նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները և մի խումբ պատգամավորներ:

«Այստեղ քաղաքական ուժերի և առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում և այդ հասունությունը պետք է երևա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»,- ընդգծել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը, որը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության նախագծում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների առաջարկություններով:

Դանիելյանն առաջարկել է՝ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելու հարցին:

Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու` հանրապետության նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

Լրահոս
0