Դրոշ

Միջնորդները դիմել են ղարաբաղյան հակամարտության կողմերին

38
(Թարմացված է 11:07 10.01.2017)
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ խստորեն հետևել պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում, ասվում է կազմակերպության հայտարարությունում։

«Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու պատասխանատվություն են կրում»,- նշվում է համանախագահների` դեսպան Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունում։

Միջնորդները նաև կոչ են արել վերադարձնել ադրբեջանական զինծառայողի մարմինը, որը մահացել է դեկտեմբերին դիվերսիայի հետևանքով։

«Համանախագահները կոչ են անում անհապաղ վերադարձնել զինծառայողի դին` 2010թ-ին Աստրախանում բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», — ասվում է հայտարարությունում։

Միջնորդները կոչ են արել կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղում իրավիճակը կայունացնելու համար։

Նյութի ռուսերեն տարբերակը

38