Սահմանապահ

Ադրբեջանը Արցախի սահմանում կրակել է գնդացիրներից

26
(Թարմացված է 14:45 06.12.2016)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ թշնամին մոտ 700 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik. Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:

Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգներից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից (73 կրակոց), հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

26