Արցախ

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը

9
(Թարմացված է 12:35 03.11.2016)
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետներից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից»,- նշված է հայտարարության մեջ:

ՊԲ առաջապահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

 

9