Հայկ Խանումյան

ԼՂՀ դատախազությունը պարզաբանում է Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու քրեական գործը

34
(Թարմացված է 18:54 31.08.2016)
ԼՂՀ դատախազության պարզաբանում է տարածել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ԼՂՀ դատախազության պարզաբան պարզաբանման մեջ ասվում է.

«Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը:

Ընդ որում, ՄԻՊ աշխատակազմը ցանկալի է համարել, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար: Ելնելով վերոգրյալից` ԼՂՀ դատախազությունը տալիս է հետևյալ պարզաբանումը.

Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրված է ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք» դասագրքում (խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան):

Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն` նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով: Այսինքն` առևանգման օբյեկտիվ կողմը նշված երեք գործողությունների ամբողջությունն է` հաջորդաբար կատարվող:

Մարդուն առևանգելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցակազմը ձևական է: ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`«Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա»:

Ինչպես երևում է հոդվածի նշված մասի մեկնաբանությունից, ձևական հանցակազմ ունեցող հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Քրեական իրավունքի տեսության համաձայն, ինչպես նաև ըստ ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության` առևանգումը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը և ցանկանա դա կատարել:

Ինչպես հայտնի է քրեական իրավունքի տեսությունից` «գիտակցելը» ուղղակի դիտավորության ինտելեկտուալ (մտավոր) հատկանիշն է, իսկ «ցանկանալը»` կամային, և այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ուղղակի դիտավորության բացակայություն, իսկ եթե տվյալ հանցագործությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, նշանակում է մեղքի` հետևապես սուբյեկտիվ կողմի, ուստի և հանցակազմի բացակայություն /անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հոդվածով/:

Ինչպես վերը նշվեց, անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները:

Տվյալ դեպքում մեղադրյալները գիտակցել են նշված գործողությունները կատարելու հանգամանքները, սակայն չեն ցանկացել տուժողին (Հայկ Խանումյանին) պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակի դիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվ կողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն:

Առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայության փաստական հիմնավորում (մեջբերում մեղադրյալների ցուցմունքներից). «Մենք նպատակ չունեինք նրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք: Ուզում էինք տեղում մի լավ դաս տալ, որ իր նմանները մինչև բառ խոսելը մտածեն, նոր խոսեն: Սակայն, քանի որ չկարողացանք մեր ուզածը տեղում լրիվությամբ անենք, ասել ենք` տանենք ուրիշ տեղ ասելիքներս, անելիքներս անենք, նոր թողենք»:

Տուժող Հ.Ռ.Խանումյանին մարմնական վնասվածք պատճառելուց հետո նրան տաքսի ավտոմեքենայով ուղարկել են նրա ցանկացած վայրը: Իսկ այն, որ մեղադրյալների կատարած մյուս բոլոր գործողությունները ամբողջությամբ որակվում են միայն ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, պայմանավորված է նրանով, որ դրանք նույն բարդ հանցագործության տարբեր հանցավոր գործողություններն են` բռնության գործադրմամբ խուլիգանություն և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Եվ քանի որ լրացուցիչ անմիջական օբյեկտին պատճառված վնասի /առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու/ համար նախատեսված չէ առավել խիստ պատասխանատվություն, ուստի արարքը որակվում է ոչ թե հանցագործությունների համակցությամբ, այլ որպես մեկ բարդ հանցագործություն:

Ինչ վերաբերում է հանցագործության` նախաքննության ընթացքում վերաորակմանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից` ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ապա ինչպես հայտնի է հանցագործությունների որակման գիտական հիմունքներից` մինչդատական վարույթում հանցագործությունների որակումը անցնում է հետևյալ փուլերով. — հանցագործության որակում քրեական գործի հարուցման փուլում, որը կրում է նախնական, կողմնորոշիչ բնույթ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, որպես կանոն, քիչ փաստական տվյալներ են գտնվում, որոնք անհրաժեշտ են ճիշտ որակման համար, — հանցագործության որակում նախաքննության փուլում` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և մեղադրական եզրակացության կազմում ու հաստատում:

Նշված փուլերում հանցագործության որակման տարբերությունը պայմանավորված է հանցագործության հանգամանքների բացահայտման աստիճանով, որի արդյունքներով հանցագործությունը կարող է որակվել ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեաիրավական նորմով:

34
Խաղաղապահ, արխիվային լուսանկար

Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել

19
(Թարմացված է 10:24 03.08.2021)
Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, Պարապմունքներին շուրջ 100 զինծառայող է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` զրահամեքենաների վարորդները լեռնային տեղանքի պայմաններում կատարելագործել են ականապայթյունային պատնեշի արանքով առավելագույն արագությամբ շարասյունով անցնելու հմտությունները։

Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ վերանորոգման մասնագետները, ԲՌԷՄ–Կ կիրառելով, վնասված մեքենաներն ամենասեղմ ժամկետում դաշտային հավաքակայան են տարհանել նրանց մարտունակությունը վերականգնելու համար։

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված են եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

19
թեգերը:
Արցախ, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Արխիվային լուսանկար

Վարանդայում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

36
(Թարմացված է 17:20 02.08.2021)
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն:

Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում

36
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Արցախ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ
Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ

Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին

16
(Թարմացված է 10:27 03.08.2021)
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները հայտնեցին, թե ում են տեսնում Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»

16
թեգերը:
Հայաստան, ԱԺ, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու. քաղաքագետը կանխատեսումներ է անում
Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի