Մարիա Զախարովա

Ղարաբաղի վերաբերյալ խորհրդակցությունների օրն արդեն հայտնի է

9
(Թարմացված է 18:36 31.08.2016)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ղարաբաղի հարցի շուրջ խորհրդակցությունները կկայանան սեպտեմբերի 8–ին Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Խոսքը վերաբերում է այն խորհրդակցություններին, որոնք կանոնավոր կերպով անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում։ Դրանց հիմնական նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է, նշել է Զախարովան։

«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները` ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի մասնակցությամբ»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նրա խոսքով` նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։

«Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

9