Դպրոց Արցախում

Արցախցի երեխաներին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրել

20
Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, որտեղ ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիները:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրերն այցելել են գյուղի դպրոց, որին տրամադրվել է գունավոր տպիչ, իսկ 1-5-րդ դասարանցիներին` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Շենգավիթցիները եղել են նաև Մատաղիսում, հանդիպել գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գյուղի մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները նույնպես գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ են ստացել, իսկ կրտսեր խմբերի երեխաները` խաղալիքներ:

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն էլ այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարան, հանդիպում ունեցել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հետ: Դավթաշենցիները նույնպես գրենական պիտույքներով համալրված պայուսակներ են տարել, որոնք տրամադրվել են դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

 

 

20
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

49
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

49
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

14
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

14
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

0
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը