Ստեփանակերտ

Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից

16
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից»,- նշված է հաղորդագրությունում:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

16