ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան կարգավորման հարցով գագաթնաժողով է նախապատրաստվում

20
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման թեման քննարկել է Ֆրանսիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը։ Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում։

«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Ուկրաինայում ճգնաժամի լուծման միջազգային ջանքերի հետ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Շոշափվել է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը։

 

20