Карабах, НКР, Мартакерт

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը կրկին խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը

28
(Թարմացված է 09:02 17.04.2016)
Գիշերվա ընթացքում հակառակորդը շուրջ 65 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ): Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


28