ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի-Sputnik. «Մուրացան» զինվորական հոսպիտալի դիմաց ուրախալի ճիչեր են լսվում։ Հայ Թորոսյանի ընկերներն ու բարեկամները միմյանց աչքալուսանք են տվել։ 4 օր կոմայի մեջ գտնվող երիտասարդը մի պահ բացել է աչքերն ու սեղմել հոր ձեռքը։
«Երեկ ընդհանրապես չէր շարժվում։ Այսօր աստիճանաբար հասկանում է։ Ասացի` Հայկ ջան, այստեղ եմ, նա սեղմեց ձեռքս։ Բժիշկներն ասացին, որ դրական տեղաշարժ կա, դեպի լավն է գնում»,-ասաց Հայկի հայրը` Դավիթ Թորոսյանը։
Նա բոլորին հորդորեց աղոթել ինչպես իր որդու, այնպես էլ բոլոր զինվորների համար։