Супруга предпринимателя Германа Стерлигова Алена Стерлигова

Ստերլիգովի կինը օգոստոսի 29-ին բարձր նորաձևության ցուցադրություն կկազմակերպի Շուշիում

1203
(Թարմացված է 19:49 28.08.2015)
Այս կանացի, առաքինի, ընտիր հագուստը ստեղծված է հատուկ Արցախի կանանց և աղջիկների համար, ասել է Ալյոնա Ստերլիգովան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան, օգոստոսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կազմակերպում է բարձր նորաձևության ցուցադրություն։

«Ամուսնուս թույլտվությամբ` ցանկանում եմ հրավիրել բոլորիդ իմ ցուցադրությանը, որը տեղի կունենա Ղաաբաղում։ Այս կանացի, առաքինի, ընտիր հագուստը ստեղծված է հատուկ Արցախի կանանց և աղջիկների համար», – ասել է Ալյոնա Ստերլիգովան։

Նա պատմել է, որ ցուցադրությունն անցկացվելու է լեռներում։

«Քարերին փռված կլինեն ձեռագործ գորգեր, որի վրայով իմ ստեղծած հագուստներով կքայլեն գեղեցկուհիները», – ավելացրել է Ստերլիգովան։

Բացի այդ, նորաձևության միջոցառման շրջանակներում նախատեսված է ղարաբաղյան նժույգների մրցելույթ և գինիների, պանրի տեսականու և ղարաբաղյան բարձրորակ այլ արտադրանքի համտես։

Գերման Ստերլիգովը ռուս ձեռներեց է, հայտնի ֆերմեր, «Ալիսա» բորսայի հիմնադիր, ով ընտանիքի հետ միասին հեռացել է Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ։

1203