Встреча Лаврова и Налбандяна

Լավրովը Նալբանդյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված վիճակը

487
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային որոշ թեմաների շուրջ, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի– Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային որոշ թեմաների շուրջ, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Լավրովն ուրբաթ Մոսկվայում ԼՂ հիմնախնդիրը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ բանակցությունները։ «Հիմքեր կան կարծելու, որ ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը», – նշել է Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

487