Нагорный Карабах

Համահայկական նշանակության մի շարք հարցեր են քննարկվել ԼՂՀ պաշտպանության նախարարի խորհրդակցությանը

117
Հունիսի 23-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի-Sputnik. Հունիսի 23-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր:

Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրապետության զինված ուժերում առկա նյութատեխնիկական միջոցների հաշվառման և դրանց նպատակային կիրառման գործընթացների վրա։

ԼՂՀ ՊՆ ղեկավարը խոսել է նաև ՊԲ զորամասերում իր կողմից իրականացված այցերից ստացած առաջին տպավորությունների մասին և ըստ ուղղությունների տվել համապատասխան հանձնարարականներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Լևոն Մնացականյանին նշանակելու մասին հրամանը, ով մինչ այդ զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ստորագրվել է հունիսի 15–ին։-0-

117