ԱԺ ընտրություններում 5 հիմնական թեկնածուները

401
(Թարմացված է 23:31 26.05.2021)
  • Նախընտրական ցուցակներ․ Քաղաքացիական պայմանագիր
  • Նախընտրական ցուցակներ․ Հայաստան դաշինք
  • Նախընտրական ցուցակներ․ Պատիվ ունեմ դաշինք
  • Նախընտրական ցուցակներ․ Բարգավաճ Հայաստան
  • Նախընտրական ցուցակներ․ Լուսավոր Հայաստան
Գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 27 քաղաքական ուժեր, բայց հիմնական պայքարը, ըստ փորձագետների, կծավալվի հինգի միջև։

Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացողները ներկայացրել են իրենց ընտրական ցուցակները: Դրանք 27-ն են, բայց հիմնական պայքարը, ըստ փորձագետների, կծավալվի հինգ քաղաքական ուժերի միջև։ Ցուցակների առաջին հնգյակները շատ խոսուն են։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

Թեկնածուներն են ներկա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք այս անգամ ընտրությունների են գնում ոչ թե դաշինքով, այլ իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, ներկայիս խորհրդարանական ուժերը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Մրցակիցների թվում են «Հայաստան» (Ռոբերտ Քոչարյան+Իշխան Սաղաթելյան+Վահե Հակոբյան) և «Պատիվ ունեմ»  (ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը  Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ) դաշինքները։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։ Մայիսի 26-ին բոլոր կուսակցությունները, որոնք ցանկանում էին մասնակցել ընտրություններին, պետք է իրենց նախընտրական ցուցակները ներկայացնեին ԿԸՀ։

ՀԱԿ–ը 101 թեկնածու ունի. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

401
  • Նախընտրական ցուցակներ․ Քաղաքացիական պայմանագիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Նախընտրական ցուցակներ․ Քաղաքացիական պայմանագիր

  • Նախընտրական ցուցակներ․ Հայաստան դաշինք
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Նախընտրական ցուցակներ․ "Հայաստան" դաշինք

  • Նախընտրական ցուցակներ․ Պատիվ ունեմ դաշինք
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Նախընտրական ցուցակներ․ "Պատիվ ունեմ" դաշինք

  • Նախընտրական ցուցակներ․ Բարգավաճ Հայաստան
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Նախընտրական ցուցակներ․ "Բարգավաճ Հայաստան"

  • Նախընտրական ցուցակներ․ Լուսավոր Հայաստան
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Նախընտրական ցուցակներ․ "Լուսավոր Հայաստան"

թեգերը:
խորհրդարան, կուսակցություն, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (149)

Որքան է նվազել Հայաստանի բնակչությունը անկախության տարիներին

183
(Թարմացված է 17:22 10.06.2021)
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 30 տարում Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան կես միլիոնով, ավելի կոնկրետ` 553 000-ով։
Ում կառավարման տարիներին Հայաստանից որքան մարդ է արտագաղթել
© Sputnik / Shushanik Avdalyan

Հայաստանում անցկացվող արտահերթ ընտրությունների քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը արտագաղթն է. ում կառավարման տարիներին Հայաստանից որքան մարդ է արտագաղթել։ Մինչ քաղաքական ուժերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, Հայաստանն այսօր էլ շարունակում է դատարկվել։

Այդ են վկայում ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ պաշտոնական տվյալները։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանի անկախացումից հետո 30 տարում հանրապետության մշտական բնակչությունը նվազել է ավելի քան կես միլիոնով, ավելի կոնկրետ` 553 000-ով։

Այս տվյալներն, իհարկե, ներառում են ոչ միայն արտագաղթի տվյաները, այլև բնակչության բնական հավելաճի (մահերի ու ծնունդների) հնարավոր բացասական ցուցանիշները։

Նշենք, որ բոլոր տվյալները ներկայացված են տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ, հետևաբար, 2020թ–ի ցուցանիշը չի ներառում ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ էլ պատերազմի մահերի վիճակագրությունը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2021թ–ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ում կորոնավիրուսից մահացել է 2941 մարդ։ Պատերազմի ընթացքում մահացածների թիվը, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կազմել է շուրջ 3700 մարդ։

«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին

Ինչ վերաբերում է 2020-ի արտագաղթի տվյալներին, ապա փակ սահմանների պայմաններում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել։ Իսկ արդեն 2021թ.- հունվար-մարտին, պաշտոնական տվյալներով, ՀՀ-ից դուրս է եկել 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 625-ը: Այսինքն՝ 3 ամսում Հայաստանից հեռացել է 63 713 ՀՀ քաղաքացի:

183
թեգերը:
արտագաղթ, Հայաստան
Ըստ թեմայի
Բոլոր թեկնածուներին միավորող մինուսները, կամ մեծ է վտանգը, որ միասին մեջքի վրա կընկնենք
Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»
Հազարավոր մարդիկ ուզում են ԱՄՆ կամ Ռուսաստան գնալ. ՀՀ նախագահը` սպասվող արտագաղթի մասին

Իմացեք` որ թիվն է ձեր նախընտրածը ընտրություններին քվեարկելու համար

332
(Թարմացված է 20:01 31.05.2021)
22 կուսակցություն և 4 դաշինք կմասնակցեն հունիսի 20–ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է` թե որ ուժը ինչ թվի ներքո է հանդես գալու։
Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
© Sputnik / Shushanik Avdalyan

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատմամբ`  22 կուսակցություն և 4 դաշինք գրանցեց Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վիճակահանության ավարտին հայտարարեց, որ քաղաքական ուժերին բաժին ընկած համարները փոփոխման ենթակա չեն՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընտրական գործընթացում կորոշեն դադարեցնել իր մասնակցությունն ընտրություններին ու ինքնաբացարկ կհայտարարեն:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.581.093 է: Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է ընտրություններից 20 օր առաջ` մայիսի 31-ից։

332
թեգերը:
թիվ, քվեարկություն, կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (149)
Հեռուստաաշտարակ

Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

0
(Թարմացված է 14:17 13.06.2021)
Պաշտպանը հոլովակը չհեռարձակելու գործի վերաբերյալ հարցումներ է ուղարկում Հանրային հեռուստանկերությանն ու ՀՌԱՀ-ին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես կառավարության հիմնադրած հեռուստաընկերություն, չի կարող ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված գործով: ՄԻՊ գրասենյակն արձագանքել է երեկ Հանրային հեռուստաընկերությունից ու «Պատիվ ունեմ» դաշինքից ստացված դիմումներին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով։

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր ՄԻՊ-ին՝ նշելով, որ «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր» են արվում և հեռուստաընկերությունն ակնկալում է պաշտպանի «հրատապ արձագանքը» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Պաշտպանին ուղղված բողոքում Հանրայինն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած և օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը:

«Այլ կերպ՝ ՀՀ կառավարության հիմնադրած կազմակերպությունը, այն է` Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանություն ոչ պետական կազմակերպության՝ քաղաքական ուժի արարքներից»,- ընդգծում է պաշտպանի գրասենյակը։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Մյուս կողմից, ՄԻՊ-ին բողոքով դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրայինն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ նշելով, թե այն պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Դիմումում նշվել է, որ այս արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, դրա հիմքում կառավարության կոնկրետ հրահանգն է։

«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հեռուստաընկերությունն իրավասություն չունի որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, իրականացվել է գրաքննություն։ Դիմում-բողոքում նաև նշվում է, որ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ:

Պաշտպանի գրասենյակը հիշեցնում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով «մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ պաշտպանի իրավասություն չի սահմանում»: Ուստի կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող այս գործով ստանալ պաշտպանի աջակցությունը, քանի որ ՄԻՊ-ի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ։

«Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց կառավարության հրահանգով»,- ընդգծում է ՄԻՊ գրասենյակը։

Ուստի «Պատիվ ունեմ» դաշինքի հոլովակի չհեռարձակելու դեպքի գործով Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ)։ ՄԻՊ-ն ընդգծում է, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։

0
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Հեռուստատեսություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (149)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները
Ընտրությունների հաջորդ օրվանից սկսած Փաշինյանը 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան