Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով

116
(Թարմացված է 00:00 01.05.2021)
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2021–ը դեռ 2 տոկոսով հետ է 2020թ–ի տնտեսական զարգացման մակարդակից, և դա այն դեպքում, երբ 2020թ–ի մարտի երկրորդ կեսը ՀՀ տնտեսությունը գտնվել է «լոքդաունի» վիճակում։
Հայաստանի տնտեսական ցուցանիշները
© Sputnik / Shushanik Avdalyan

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում այս տարվա հունվար– մարտ ամիսներին 2020թ–ի հունվար մարտից  2 տոկոսով պակաս է։

Հետաքրքրական է, որ տնտեսության ոլորտներից հատկապես ցածր է մնում առևտրինը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 3.9 տոկոսով, արտահանումը` 8.7։

Տնտեսության միակ ոլորտը, որտեղ աճ է գրանցվել, շինարարությունն է։ Այս տարվա հունվար–մարտ ամիսների շինարարության ծավալները 2020թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 4.7 տոկոսով։

Այս տարի նախորդ տարվ համեմատ շեշտակի աճել են նաև գները։ Գնաճը 2020թ–ի հունվար– մարտ ամիսներին կազմել է 7.1 տոկոսով։

Աճել է նաև ներմուծումը` 3.4 տոկոսով։ Ծառայությունների ծավալը ևս աճել է 5.2 տոկոսով, ընդ որում այն դեպքում, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ–ի մարտ–մայիս ամիսներին Հայաստանում ծառայություններ մատուցող բիզնեսը գտնվել է «լոքդաունի» վիճակում։

116
թեգերը:
առևտուր, տնտեսություն, Հայաստան

Հյուպատոսական ծառայությունների համար սահմանված տուրքերը

52
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մատուցած ծառայությունների ցանկը, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած սակագները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը զգուշացրել է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Դեսպանությունը հորդորել է հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։

ՌԴ տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները տրամադրվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում։

Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում, ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում, ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում:

Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

52
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

թեգերը:
Պետական տուրք, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է փոխվել ԽՍՀՄ նախկին երկրների ՀՆԱ-ն 1995-2019 թթ.–ին
Որքա՞ն է գնահատվում մեկ ժամվա աշխատանքը ԵՄ երկրներում
Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով
Հայկական խաղադրույքներ. ինչքան գումար են կորցրել հայերը

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

116
(Թարմացված է 12:09 09.05.2021)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում երևում է, թե ինչ ներդրում են ունեցել հայերը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել են Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:

200 հազարը հերոսաբար ընկել են ռազմի դաշտում: Շուրջ 70 հազարը պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով:

«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն են արժանացել 103 հայեր։ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

4 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը հայերի մեծ ներդրման խոսուն վկայությունն են։

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առիթով

116
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, հայեր
Ըստ թեմայի
27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային
Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
ԵԱՀԿ անդամ երկրներից 11–ը համատեղ հայտարարություն են ընդունել. Հայաստանը նրանց թվում է
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

161
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

161
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին