Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

1000
Հայաստանն առայժմ երկու պատվաստանյութ է գնել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե դեղամիջոցները որքան գումարի դիմաց են ձեռք բերվել։
Հայաստանն առայժմ 2 պատվաստանյութ է գնել
© Sputnik / Shushanik Avdalyan

Մարտի 26-ին Հայաստան է բերվել «AstraZeneca» դեղամիջոցի 25 հազար չափաբաժին։ «AstraZeneca» դեղամիջոցի 2 չափաբաժնի արժեքը 4,5 դոլար է։

2021 թվականի ապրիլի 7-ին Հայաստան բերվեց ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը։

Հայաստանն ուզում է ռուսական պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժին գնել։

Հույս ունենք մեծ քանակությամբ «Սպուտնիկ-V» ձեռք բերել. ՀՀ վարչապետ

1000
թեգերը:
Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1868)
Ըստ թեմայի
Եռակի պաշտպանություն. ինչպես է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պաշտպանում կորոնավիրուսից
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա

Ո՞ւմ և ինչքա՞ն է վճարվում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը

142
  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
Վերջին տարիներին Հայաստանում երեխայի խնամքի նպաստը բարձրացել է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի հասկանալ` ով ինչքան նպաստ կարող է ստանալ և ինչպես։

Երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք վարձու աշխատողներ են և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։  

Հայաստանում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է նաև գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին (եթե երեխան ծնվել է 2020թ․ հուլիսի 1-ին կամ հետո), որը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։ 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են վերոնշյալ տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո։

Երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։

142
  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Երեխայի խնամքի նպաստի չափերը

  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Երեխայի խնամքի նպաստի չափերը

  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Երեխայի խնամքի նպաստի չափերը`

  • Երեխայի խնամքի նպաստի չափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Երեխայի խնամքի նպաստի չափերը

թեգերը:
Նպաստ, երեխա, Հայաստան

Հյուպատոսական ծառայությունների համար սահմանված տուրքերը

63
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մատուցած ծառայությունների ցանկը, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած սակագները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը զգուշացրել է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Դեսպանությունը հորդորել է հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։

ՌԴ տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները տրամադրվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում։

Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում, ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում, ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում:

Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

63
  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

  • Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

թեգերը:
Պետական տուրք, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է փոխվել ԽՍՀՄ նախկին երկրների ՀՆԱ-ն 1995-2019 թթ.–ին
Որքա՞ն է գնահատվում մեկ ժամվա աշխատանքը ԵՄ երկրներում
Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով
Հայկական խաղադրույքներ. ինչքան գումար են կորցրել հայերը
Грант Багратян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

0
(Թարմացված է 15:05 16.05.2021)
Երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին և ելքեր առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Երեք կուսակցություններ` Հրանտ Բագրատյանի «Ազատությունը»  Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» հայտարարություն են տարածել և ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկներ արել։

Նրանց խոսքով` իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ վարել։

«Բացի այդ, հայրենի իշխանություններն իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

3 կուսակցությունները ներկայացրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ իրենց առաջարկները։

• ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։

• Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։

• Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/և գերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:

• Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ուղղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:

• Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։

• Սույն թվականի մայիսի 17-ից՝սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։

• Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Նրանք հայտարարում են, որ այս ծանր օրերին պատրաստ են իրենց վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

 

0
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան, Գառնիկ Իսագուլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Բագրատյան