Ի՞նչ է հիմա հնարավոր գնել նվազագույն աշխատավարձով

197
(Թարմացված է 19:42 02.04.2021)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանում վերջին ամիսներին գրանցված սննդամթերքի գների դինամիկան։

Ներկրվող ապրանքների (հաց, կարագ, շաքար) գներն աճել են համաշխարհային գների և փոխարժեքների տատանման պատճառով։ Տեղական ապրանքները՝ կարտոֆիլը, կաղամբը և կաթնամթերքը, կա՛մ գրեթե չեն թանկացել, կա՛մ էժանացել են։

Հայաստանում վերջին ամիսներին ապրանքների գներն աճել են։ Հիմնական պատճառները երկուսն են. նախ՝ արդեն մի քանի ամիս է, ինչ աշխարհում աճում են սննդամթերքի գները, երկրորդ՝ անցած տարվա վերջին Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքն ընկել է (այդ թվում՝ այն պատճառով, որ աճել է դրա աժիոտաժային պահանջարկը, որն անհրաժեշտությամբ պայմանավորված չէ)։

Այս ամենից բացի, արտարժույթի բարձրացման պատճառով բիզնեսը ստիպված է ավելի շատ վճարել գազի համար, քանի որ հանրապետության ձեռնարկությունների համար գազի գները դոլարով են ձևավորվում։

Դրա պատճառով թանկացել են ներկրվող ապրանքները, իսկ Հայաստանը ներկրում է շաքարի ու արևածաղկի ձեթի մեծ մասը, ցորենի ու կարագի մեծ մասը, մսի մի մասը։ Տեղական շատ ապրանքներ նույնպես կախված են ներմուծումից․ ձուն և հավը՝ հացահատիկից, լճի ձուկը՝ կերերից (թեև այստեղ այդ կախվածությունը մի փոքր ավելի թույլ է)։

Դրա համար էլ համեմատաբար քիչ են բարձրացել ձկան, ինչպես նաև կաթի, կաթնաշոռի և պանրի գները, քանի որ դրանց արտադրությունը ներմուծումից նվազագույն չափով է կախված։ Էժանացել են կարտոֆիլն ու բանջարեղենը (կաղամբ և սոխ), որոնք գրեթե կախված չեն ներմուծումից։ Տավարի միսը զգալիորեն էժանացել է, բայց ուրախանալու համար դեռ շուտ է. անցած ձմռանը արոտավայրերի կրճատման պատճառով ֆերմերները մորթում էին անասուններին։

Այս ամենը հաշվի առնելով՝ հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ տարվա ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել. 2019թ․-ի 4-րդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 60 230 դրամ, 2020 թվականի 4-րդ եռամսյակում՝ 60 305 դրամ (ներկայիս փոխարժեքով՝ 500 դոլարից մի փոքր ավելի)։

Պաշտոնապես Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղ մինչև օրս հաշվարկված չէ (2004թ․-ին ընդունված օրենքի համաձայն՝ կառավարությունը պետք է հաստատեր դրա պարունակությունը, բայց այդպես էլ չի հաստատել)։

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

Ուստի զամբյուղը հաշվարկվում է ոչ պաշտոնապես, երկու եղանակով։ Առաջինը՝ իրական սպառման հիման վրա (2008թ․-ին տնային տնտեսությունների հարցման հիման վրա՝ Համաշխարհային բանկի մեթոդով), երկրորդը՝ առողջապահության նախարարության հորդորով, որն ավելի շատ մթերք է ենթադրում։ Այդ պատճառով մենք նշել ենք հենց նախարարության ցուցանիշները։  Պայմանական գործակցով զամբյուղում ներառվում են ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները։

Այսպիսով` 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը դժվարությամբ, բայց լցնում է նվազագույն զամբյուղը (ճիշտ է՝ միայն մեկ մարդու համար)։ Երկար տարիներ այն չէր հերիքում նշված նվազագույնին, բայց 2020թ․-ին երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացավ մինչև 68 հազար դրամ։

197
թեգերը:
մթերք, թանկացում, գին, Հայաստան
Ըստ թեմայի
Կաթնամթե՞րք, թե՞ բուսական հավելումներով արտադրանք. սպառողն այսուհետ հեշտ կկողմնորոշվի
Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև
Մեր տարածաշրջանը, անկախ պատերազմից, ներդրողների համար միջինից բարձր ռիսկային գոտի է
Հայաստանում տնտեսական աճ կլինի՝ անկախ նավթի գներից․ ԵԱԶԲ–ի կանխատեսումը

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

659
Հայաստանն առայժմ երկու պատվաստանյութ է գնել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե դեղամիջոցները որքան գումարի դիմաց են ձեռք բերվել։
Հայաստանն առայժմ 2 պատվաստանյութ է գնել
© Sputnik / Shushanik Avdalyan

Մարտի 26-ին Հայաստան է բերվել «AstraZeneca» դեղամիջոցի 25 հազար չափաբաժին։ «AstraZeneca» դեղամիջոցի 2 չափաբաժնի արժեքը 4,5 դոլար է։

2021 թվականի ապրիլի 7-ին Հայաստան բերվեց ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը։

Հայաստանն ուզում է ռուսական պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժին գնել։

Հույս ունենք մեծ քանակությամբ «Սպուտնիկ-V» ձեռք բերել. ՀՀ վարչապետ

659
թեգերը:
Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եռակի պաշտպանություն. ինչպես է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պաշտպանում կորոնավիրուսից
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա

Ո՞ր պատվաստանյութն է ամենալավը

150
  • COVID-19-ի դեմ ամենահայտնի պատվաստանյութերի համեմատական բնութագիրը, համար 1
  • Փորձարկումների III փուլի վերաբերյալ գրախոսության առկայությունը
  • Արդյունավետությունը
  • Որքա՞ն արդյունավետ է ծանր դեպքերի համար
  • Հարթակ
  • Անվտանգություն
  • Պահպանման ջերմաստիճան
  • Մեկ չափաբաժնի գինը
  • Պաշտպանության տևողությունը
Շատերին է հետաքրքրում, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից որն է առավել արդյունավետ, մատչելի և անվտանգ։ Պատասխանը կարող եք գտնել այս ինֆոգրաֆիկայում։

Կորոնավիրուսի համավարակը խթանեց մահաբեր վարակի դեմ պատվաստանյութերի մշակումը։ Երբ հայտարարվեց COVID-19 համավարակի մասին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անմիջապես ակտիվացրեց գիտական հետազոտությունների ու մշակումների ծրագրի աշխատանքը։

Մշակումներին մասնակցում են ամենատարբեր կազմակերպություններ՝ դեղագործական հսկաներից ու բիոտեխնոլոգիական փոքր ընկերություններից մինչև ակադեմիական կենտրոններ ու ոչ առևտրային խմբեր։

«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ

ԱՀԿ-ի ուսումնասիրմանն արժանացած պատվաստանյութերի ցանկում 15 դեղամիջոց կա, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանն ու Հարավային Կորեան:

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

ՌԻԱ Նովոստիի ինֆոգրաֆիկայում ներկայացվում են COVID-19-ի դեմ հետեւյալ գրանցված և հեռանկարային պատվաստանյութերի բնութագրերը` «Սպուտնիկ V» (Ռուսաստան), «AstraZeneca» (Մեծ Բրիտանիա, Շվեդիա), «CanSino» (Չինաստան), «Johnson& Johnson» (ԱՄՆ), «Moderna» (ԱՄՆ), «Novavax» (ԱՄՆ), «Pfizer» (ԱՄՆ, Գերմանիա), «Sinopharm» (Չինաստան), «Sinovac» (Չինաստան)։

«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

150
  • COVID-19-ի դեմ ամենահայտնի պատվաստանյութերի համեմատական բնութագիրը, համար 1
    РИА Новости

    COVID-19-ի դեմ ամենահայտնի պատվաստանյութերի համեմատական բնութագիրը, համար 1

  • Փորձարկումների III փուլի վերաբերյալ գրախոսության առկայությունը
    РИА Новости

    Փորձարկումների III փուլի վերաբերյալ գրախոսության առկայությունը

  • Արդյունավետությունը
    РИА Новости

    Արդյունավետությունը

  • Որքա՞ն արդյունավետ է ծանր դեպքերի համար
    РИА Новости

    Որքա՞ն արդյունավետ է ծանր դեպքերի համար

  • Հարթակ
    РИА Новости

    Հարթակ

  • Անվտանգություն
    РИА Новости

    Անվտանգություն

  • Պահպանման ջերմաստիճան
    РИА Новости

    Պահպանման ջերմաստիճան

  • Մեկ չափաբաժնի գինը
    РИА Новости

    Մեկ չափաբաժնի գինը

  • Պաշտպանության տևողությունը
    РИА Новости

    Պաշտպանության տևողությունը

թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Դին տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենա, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

0
Տղամարդը զոդման աշխատանքներ է իրականացրել Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին, այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում ոստիկանության Մեղրիի բաժինը «Մեղրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տղամարդու դի է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները և պարզել, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:

Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել, և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

0
թեգերը:
տղամարդ, Մահ, պայթյուն, Սյունիքի մարզ, Հայաստան