Հայաստանի ՊՆ–ն ու ԳՇ–ն. ո՞վ է գլխավորը

192
(Թարմացված է 20:19 05.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում քաղաքական իրադրությունն ավելի սրվեց։ Բարձրաստիճան զինվորականները պահանջում են վարչապետի հրաժարականը՝ փաստացի չճանաչելով գերագույն գլխավոր հրամանատարին։ Sputnik Արմենիան ներկայացնում է ԳՇ–ի և ՊՆ–ի գործառույթները։
Հայաստանի ռազմական իշխանությունը. ո՞վ է գլխավորը
© Sputnik / Shushanik Avdalyan

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

192
թեգերը:
Վարչապետ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել. նա համաձայն չէ ՀՀ նախագահի հրամանագրի հետ

Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում

61
(Թարմացված է 17:57 22.03.2021)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանում գրանցված գնաճի տեմպերը վերջին մեկ տարում։

Ընդհանուր գնաճը Հայաստանում մեկ տարում (փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 5,3%։ Թանկացման 2 հիմնական պատճառ է նշվում` բիզնեսի համար 2020թ.–ի հուլիսից բարձրացած գազի սակագինը և հոկտեմբերից հայկական դրամի արժեզրկումը դոլարի համեմատ։

Ըստ այդմ, հետազոտությունները ցույց են տվել, որ սնունդը և ըմպելիքները թանկացել են 7,8%-ով, ալկոհոլն ու ծխախոտը` 8,7%–ով, հագուստն ու կոշիկը` 5,2%։

61
թեգերը:
գնաճ, Հայաստան

Սարգսյանից մինչև Փաշինյան. ինչպես են փոխվել ԳՇ պետերը

264
(Թարմացված է 20:31 10.03.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 տարվա ընթացքում ԶՈւ գլխավոր շտաբի չորս պետ է փոխել։
Ովքեր են եղել ԶՈւ գլխավոր շտաբի պետերը Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի օրոք
© Sputnik / Shushanik Avdalyan

Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։

Sputnik Արմենիան պատմական փոքրիկ «էքսկուրս» է անցկացրել և հաշվել, թե ԳՇ պետը քանի անգամ է փոխվել Սերժ Սարգսյանի 10-ամյա նախագահության տարիներին։ Փաշինյանի ֆոնին երրորդ նախագահի «նվաճումներն» ավելի քան համեստ են։

Ուզում եմ խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը. Նիկոլ Փաշինյան

264
թեգերը:
Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին
ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Փաստաբանների պալատի նախագահը բացատրել է, թե ինչպես
«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան
Ստեղծված իրավիճակի պատճառը Փաշինյանի հիվանդագին կառչածությունն է աթոռին. Տեր–Պետրոսյան
ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը
Մեծամորի ատոմակայան

Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը

0
(Թարմացված է 16:04 22.03.2021)
Կուսումնասիրվի նման նախագծերով կառուցված ռուսական կայանների փորձը, որոնց ծառայության ժամկետը արդեն երկու անգամ հաջողությամբ երկարաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մեծամորի ԱԷԿ-ի էներգետիկները կուսումնասիրեն ռադիոակտիվ թափոնների պահպանման ու ռեակտորի վթարային պաշտպանության համակարգերի արդիականացման ժամանակակից մեթոդների հարցում ռուսական կայանների փորձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության մասնագետ, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ապրիլի կեսերին կայանի մասնագետները ճանաչողական այց կկատարեն երկու ռուսական ատոմակայան՝ Նովովորոնեժկայա (4-րդ բլոկ) ու Կոլսկայա: Այդ կայարաններում առավել հարմար է ուսումնասիրել հայկական ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թվականից հետո կրկին երկարացնելու հնարավորությունը։ Վերոնշյալ կայանները, որտեղ արդեն նման աշխատանքներ են իրականացվել, նախագծով նման են  Մեծամորի ԱԷԿ-ին, քանի որ նույնպես կառուցված են ՎՎԵՐ-440 ռեակտորների վրա:

Փորձի փոխանակման ընթացքում շեշտը դրվելու է կայանի հետևյալ հանգույցների վրա.

Ռեակտորի վթարային սառեցում

Առաջինը՝ նոր անվտանգության համակարգերի ներդրում, ինչպիսիք են ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցումը: Կուսումնասիրվեն նաև ԱԷԿ-ի անվտանգության այլ համակարգեր։

Ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, թափոնների կառավարման մեթոդներ

Երկրորդ շեշտը դրվելու է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու դրանց երկարատև պահպանման համար նոր տարաների, ինչպես նաև հեղուկ թափոնների գոլորշիացման նոր տեխնոլոգիաների վրա:

«Այսինքն՝ ուսումնասիրվելու են հարցեր՝ ինչպես նվազեցնել թափոնների քանակը, ինչպես դրանք պահել։ Խոսքը թաղելու մասին չէ, այլ ժամանակավոր, բայց երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակ, անվտանգ պահման մասին է», - նշել է Սվիրիդենկոն։

«Հետ –Ֆուկուսիմա»

Վերջապես, ուշադրություն կդարձնեն ԱԷԿ-ի պահուստային ու վթարային սնուցման համակարգերին: Դրա համար կայարանում կան դիզելային գեներատորներ, որոնք կայանին էլեկտրականություն են մատակարարում պլանային դադարի (վերանորոգման աշխատանքների) ժամանակ ու վթարի դեպքում:

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

«Այդ վթարային համակարգերը, որոնք անվանում են «հետ-ֆուկուսիմյան», ներդրվել են Կոլսկայա եւ Նովովորոնեժսկայա կայաններում, ու հայ գործընկերները կկարողանան ծանոթանալ դրանց», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Սառեցման աշտարակներ

Համագործակցության ընդհանուր համատեքստում քննարկվում է նաև սառեցման աշտարակների (հովացման աշտարակներ) վերանորոգման տեխնոլոգիան։ Դրանք սառեցնում են ջուրը, որն օգտագործվում է տուրբինները պտտելու համար։ Որքան արդյունավետ է սառեցումը, այնքան ավելի մեծ հզորությամբ կգործեն տուրբինները և այնքան ավելի շատ էլեկտրաէներգիա կկարողանա տալ կայանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մի շարք մասնագետներ առաջ են քաշում չոր (թացի փոխարեն) սառեցում մտցնելու գաղափարը։ Այս դեպքում այն ջուրը, որը պտտեցնում է գեներատորները, չի գոլորշիանա սառեցման ժամանակ, ու կայանը ստիպված չի լինի մշտապես համալրել ջրի պաշարը (մոտակա Սևջուր գետից): 2016-17 թվականներին «Ռոսատոմի» ձեռնարկությունները կազմել են գործող,  «թաց» սառեցման համակարգերի արդիականացման նախագիծ և զուգահեռաբար դիտարկել դրանք «չորով» փոխարինելու հնարավորությունը։

«Անհրաժեշտ է քննարկել տնտեսական արդյունավետությունը, դրա համար պետք է տեսնել, թե ինչպիսի նոր նախագծային լուծումներ են առաջարկում հայ գործընկերները», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Այս բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետը երկարացնելու համար։

0
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ատոմակայան, Մեծամոր
Ըստ թեմայի
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը. 10 տարի է` Ճապոնիայում այս օրը սգո օր է. լուսանկարներ
Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ատոմակայանում. պարզաբանում է գլխավոր տնօրենը