2020թ.–ին որքա՞ն ապրանք է Հայաստան ներկրվել Թուրքիայից

222
(Թարմացված է 20:35 05.02.2021)
Թուրքիայից Հայաստան ներմուծումը զգալիորեն կրճատվել է արդեն 2020 թվականին։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե որ ապրանքների ներմուծումն է նվազել։
Ներմուծում Թուրքիայից, 2020 թվական
© Sputnik / Shushanik Avdalyan

Ներմուծման ծավալների կտրուկ անկումը մասամբ կապված էր կորոնավիրուսային ճգնաժամի և փակ սահմանների, ինչպես նաև եվրասիական ապրանքներով փոխարինելու հետ (օրինակ` վերջին տարիներին աճել է կահույքի ներմուծումը Ռուսաստանից եւ Բելառուսից)։ Ճգնաժամի պատճառով կրճատվել է նաեւ ընդհանուր ներմուծումը։

«Ես ձեզ ցույց կտամ մի բան...». հայ գործարարները շարունակում են Թուրքիայից ապրանք ներկրել

Եթե 2019թ․-ին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 միլիոն դոլարի ապրանք (դրանցից 69,4 միլիոնի՝ հագուստ), ապա 2020թ-ին ներկրումը կազմել է մոտ 100 միլիոն դոլար(այնուամենայնիվ ազդեցություն է ունեցել արցախյան պատերազմն ու դրանում Թուրքիայի գործոնը)։

Անցած տարի ներկրվել է ավելի քան 33 միլիոն դոլարի հագուստ։ Այդպիսով, տեքստիլը կազմել է ամբողջ ներկրման մոտ 1/3-ը։

Հագուստը կթանկանա՞․ թուրքական ապրանք ներկրող հայ գործարարները «օդում կախված» են մնացել

222
թեգերը:
ներկրում, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել Վահան Քերոբյանը իրանցի գործարարներին
Հնարավո՞ր է Իրանի հետ առևտրաշրջանառությունն արագ կրկնապատկել. Արամյանը հիմքեր չի տեսնում
Ո՞ւմ համար է առավել դժվար վարկային վճարումներ կատարել. ԿԲ-ն վիճակագրություն է ներկայացրել

Որքան գումար է կորցնում ՀՀ բյուջեն Ամանորի պատճառով

114
(Թարմացված է 23:36 15.04.2021)
Կառավարությունն արդեն հաստատել է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Նոր տարվա «խրախճանքի տասնօրյակը» և երկու օր մնալ տանը։
Ինչ է արժենում Ամանորը ՀՀ բյուջեի վրա
© Sputnik / Shushanik Avdalyan

ՀՀ կառավարությունն առաջարկում է Ամանորը նշել միայն 2 օր`  դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին, իսկ Սուրբ ծնունդն ու Հայտնությունը միայն 1 օր` հունվարի 6-ին։ Այսինքն` միայն այս երեք օրերը կլինեն ոչ աշխատանքային, մնացած բոլոր օրերը` աշխատանքային։

Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է, թե 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում որքան կավելանա համախառն ներքին արդյունքի, առևտրի ծավալը, արդյունաբերությունը, ծառայությունների թողարկման և գյուղատնտեսության ծավալները։

Sputnik Արմենիան նախարարության հաշվարկների հիման վրա ինֆոգրաֆիկա է կազմել։

ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով

114
թեգերը:
Արձակուրդ, Ամանոր, բյուջե, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում
Կաթնամթերքի գնի էական բարձրացում չկա, բայց արտադրողները մոլորեցնում են սպառողին
Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

Սարգսյանի այցին ընդառաջ․ Հայաստանն ու Վրաստանը՝ թվերով

65
(Թարմացված է 10:19 15.04.2021)
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 1
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 2
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 3
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 4
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 5
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 6
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 7
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 8
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 9
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա երրորդ այցն է Թբիլիսի։

Առաջին անգամ Արմեն Սարգսյանը Թբիլիսի մեկնել էր 2018թ․-ի մայիսի 26-ին՝ Անկախության օրվա և Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ։ Երկրորդ անգամ ՀՀ նախագահը մասնակցում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը 2018թ․-ի դեկտեմբերին։

Նշենք, որ պետական գործիչների փոխայցելությունները երկկողմ օրակարգի մաս են կազմում։ Հայ-վրացական հարաբերությունները կապված են դարավոր բարեկամությամբ և բարիդրացիությամբ, ինչն ամեն անգամ ընդգծում են երկու կողմերը։

Թեև հարևան երկրի հետ հարաբերությունները նրանց ազգային անվտանգության հայեցակարգերում որպես «ռազմավարական» չեն բնութագրվում, սակայն միանգամայն համապատասխանում են այդ ոգուն։

Ժամանակակից փուլում հայ-վրացական փոխգործակցությունն ամրապնդվում է ակտիվ առևտրատնտեսական համագործակցությամբ։ Դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների առյուծի բաժինն իրականացվում է Վրաստանի տարածքով։

Չնայած կորոնավիրուսային համավարակին և բոլոր երկրների տնտեսությունների վրա դրա ազդեցությանը, այնուամենայնիվ, Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թ․-ին կազմել է 129,7 մլն դոլար: Դա 12 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։

Բացի այդ, մինչև գարնան վերջ հարևան երկրները կսկսեն տարածաշրջանում առաջին համատեղ «Բարեկամության կամուրջ» նախագծի իրականացման աշխատանքները: Շինարարությունը կարժենա մոտավորապես 8 325 000 եվրո, ծախսերը Հայաստանն ու Վրաստանը հավասարապես կկիսեն։

Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին Վրաստան է հրավիրել

65
  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 1
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հայ-վրացական հարաբերություններ

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 2
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Ապրանքաշրջանառություն

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 3
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հայաստանից Վրաստան արտահանվող ապրանքների տասնյակը

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 4
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Վրաստանից Հայաստան ներկրվեղ ապրանքների տասնյակը

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 5
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Բիզնես

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 6
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Համագործակցության հիմնական ոլորտները

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 7
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Հայաստանից Վրաստան կարելի է հասնել

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 8
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Ըստ վերջին տվյալների

  • Հայ-վրացական հարաբերություններ, համար 9
    © Sputnik / Shushanik Avdalyan

    "Բարոկամության կամուրջ"

թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրաստանի վարչապետը Զատկի տոնի առթիվ շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին
Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Վրաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ գազ
«Վիրավորված չեմ, ես էլի կմեկնեմ Վրաստան». Պոզները` Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին
Արթուր Դալալոյան

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

0
(Թարմացված է 23:47 19.04.2021)
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

0
թեգերը:
մարզիկ, վիրահատություն, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին