Չնայած իմքայլականներից որոշները մեղադրում են այս ծանր օրերին խմբակցությունը լքողներին, սակայն դուրս եկողները նշում են` չեն կիսում իշխող ուժի գաղափարախոսությունը։ Ի դեպ, «Իմ քայլից» դուրս եկողներից ոչ բոլորն են նաև վայր դնում իրենց պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ նախօրեին Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ լքում է «Իմ քայլն» ու անկախ պատգամավոր է դառնում։
Ավելի վաղ նույնն էին արել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գևորգյանը, Աննա Գրիգորյանը։
Իսկ ահա Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը, Արգիշտի Մեխակյանն ու Արամ Խաչատրյանը նաև իրենց մանդատը վայր դրեցին, չնայած վերջին երկուսը «դատարկ տեղը» չարեցին դա։ Նրանք այլ պաշտոն ստանձնեցին։
Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը
Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։
Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։
Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ։
Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ
Մրգի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ թանկացել են նաև հացաբուլկեղենը, ձավարեղենը, կաթնամթերքը, ձուն, շաքարը, մսամթերքը։
Թանկացում՝ դեղերի ոլորտում. ինչի՞ հետևանքով են քաղաքացիներն ավելի շատ վճարում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։