Կորոնավիրուսոտ 2020–ը. ինչ հետք թողեց վարակը տարածաշրջանում

156
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում երևում է, թե կորոնավիրուսն ինչպիսի զարգացումներ ունեցավ տարածաշրջանի երկրներում 2020 թվականին։
Կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում 2020 թվականին
© Sputnik / Shushanik Sargsyan

Կորոնավիրուսն առայժմ հեռանալու միտք չունի, և այս վարակն ամենայն հավանականությամբ դեռ բավական երկար ժամանակ կլինի համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։

Տարվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակն անընդհատ փոխվում էր ամբողջ աշխարհում։  Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա համավարակի սկզբում հարևան Վրաստանում չնչին ցուցանիշներ էին գրանցվում։

Իսկ թե ինչ կատարվեց հետո, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Կորոնավիրուսով հիվանդների համար բացվել է շտապօգնության նոր ծառայություն

156
թեգերը:
Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Վրաստանի Հանրապետություն, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (974)
Ըստ թեմայի
Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը
Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

708
(Թարմացված է 16:00 23.01.2021)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետքերով, թե մինչև 90-ականներին հայերի կողմից Շուշիի ազատագրումը նրա բնակչության 90%-ն ադրբեջանցիներ էին, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա։ Դրանում ակնհայտ է, որ քաղաքի հայ բնակչությունը տարբեր տարիներին գերակշռել են։
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
© Sputnik / Shushanik Avdalyan

Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։

Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։

Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

708
թեգերը:
ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, հայեր, Շուշի
Ըստ թեմայի
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Որքան են բարձրացել գները Հայաստանում

160
(Թարմացված է 15:46 20.01.2021)
Հայաստանում թանկացել է և՛ հացաբուլկեղենը, և՛ ձավարեղենը, և՛ կաթնամթերքը, և՛ մսամթերքը։ Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում երևում է, թե որքան է կազմել գնաճը մեկ տարում և մեկ ամսում։
Գների փոփոխությունը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ։

Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ

Մրգի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ թանկացել են նաև հացաբուլկեղենը, ձավարեղենը, կաթնամթերքը, ձուն, շաքարը, մսամթերքը։ 

Թանկացում՝ դեղերի ոլորտում. ինչի՞ հետևանքով են քաղաքացիներն ավելի շատ վճարում

160
թեգերը:
գին, Հայաստան
Ըստ թեմայի
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Բյուրոկրատիան խեղդում է. ի՞նչն է խանգարում Հայաստանում նոր սերնդի շինանյութ արտադրել
Հայաստանում ծխախոտի ակցիզների դրույքաչափերը կավելանան
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները