Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․
Նշված գումարից 10.000.000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։
«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ
Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը:
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:
Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար
Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին
Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։
Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դպրոցական տարիներից բոլորին հայտնի է, որ Երկիրը բաղկացած է 4 շերտից՝ երկրակեղևից, մանթիայից, արտաքին ու ներքին միջուկներից։ Սակայն վերջին ուսումնասիրությունները կասկածներ մտցրին այս հարցում։
Ավստրիացի երկրաբանները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրանց, իրականում Երկիր մոլորակը կարող է 5 շերտ ունենալ։
Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, Երկրի ներքին միջուկում ևս մեկ կառուցվածք կա, որն անհնար է տեսնել և դժվար է բացահայտել։
Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականներն իմացել այդ մասին։ Նրանք ուսումնասիրել են մեր մոլորակի ներսում սեյսմիկ ալիքների անցման ժամանակի վերաբերյալ տվյալներն ու զգացել միջուկում առկա տատանումները։
Պարզվել է նաև, որ ներքին միջուկում երկաթը փոխել է իր կառուցվածքը։ Դա խոսում է նոր «սահմանային գծի» ձևավորման մասին, որն անցնում է Երկրի կենտրոնից շուրջ 650 կմ հեռավորության վրա։
ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել
Ինչպես կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը, այդ գիտելիքները կարող են արմատապես փոխել մեր պատկերացումները մոլորակի կառուցվածքի մասին, իսկ դա նշանակում է, որ հավանականություն կա, որ շուտով դասագրքերը վերաշարադրելու կարիք կլինի։