Ով կարող է արյան դոնոր դառնալ վիրավորների համար

443
(Թարմացված է 21:09 27.10.2020)
Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Բայց ոչ բոլորն են կարող արյան դոնոր դառնալ։ Արյուն հանձնելու համար հստակ ցուցումներ կան։
Ով կարող է դառնալ արյան դոնոր վիրավորների համար
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններն այսօր միաժամանակ հայտարարություն տարածեցին` խնդրելով արյուն հանձնել։

Ընդ որում` նշվում էր, որ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի իմանալ` ով կարող է արյուն հանձնել։

Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հետ կապ չունի. Վահրամ Պողոսյան

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

 

443
թեգերը:
արյուն
Ըստ թեմայի
«Հայ բժիշկները պահպանեցին ոտքս». Արցախում վիրավորված Յուրի Կոտենոկին վիրահատել են Երևանում
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

12–ից 6–ն արդեն հեռացել են. որ նախարարներն են ազատվել պաշտոնից

412
Հայաստանի կառավարությունը կիսով չափ «թարմացվել» է։ Թեև հասարակությունը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նա նախարարներին է ազատում, կամ նրանք են հրաժարական տալիս։ Sputnik Արմենիան ներկայացնում է հեռացող ու եկող նախարարներին։
Կադրային փոփոխություններ կառավարությում
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ կառավարության կազմում 12 նախարարություն կա։ Այժմ նախկին կազմից մնացել է նախարարների ուղիղ կեսը։ Ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին վարչապետը կադրային փոփոխություններ է անում, թեև ընդդիմությունը պահանջում է հենց նրա հրաժարականը։

Առաջինը հեռացան ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը։ Ոչ բոլորն են սեփական դիմումի համաձայն գնում, շատերը լքում են պաշտոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դրդմամբ»։ Շատ փորձագետների կարծիքով՝ այդպիսով վարչապետը փորձում է ազատվել ժողովրդականություն վայելող նախարարներից և բարձրացնել իր վարկանիշը։

Հիշեցնենք` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նոյեմբերի 20-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրանց պաշտոններում փոխարինեցին համապատասխանաբար Արա Այվազյանը, Անդրանիկ Փիլոյանն ու Մեսրոպ Առաքելյանը։

Այսօր հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո։

412
թեգերը:
Տիգրան Խաչատրյան, Ֆելիքս Ցոլակյան, Արայիկ Հարությունյան, Զարուհի Բաթոյան, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Նախարար, Հայաստան

121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք

1848
(Թարմացված է 15:42 23.11.2020)
ՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան համայնքները
© Photo : Shushanik Sargsyan

Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր համայնքների բնակիչներին տրամադրվելու է յուրաքանչյուր շահառուի համար 300 000–ական դրամ միանվագ ֆինանսական աջակցություն։ Գումար են ստանալու ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ` անչափահաս երեխաները։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե որ համայնքներն են անցել հակառակորդի վերահսկողության տակ  Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջաններում։

1848
թեգերը:
Շուշի, Հադրութ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները
Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին
Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

228
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

228
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան