Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից

739
(Թարմացված է 16:40 24.10.2020)
Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանը ժամանակավորապես կդադարի թուրքական ապրանքներ գնել։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, որպեսզի ժամանակ տա տեղական առևտրականներին և արտադրողներին հարմարվելու համար: Ինչ ապրանքներ ենք ներմուծել Թուրքիայից՝ տեսեք Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Թուրքիայից Հայաստան է ներկրվում արտերկրից ներկրվող բոլոր ապրանքների գրեթե 5%-ը (2019 թվականի տվյալներով ՝ 4,8%)։ Պարենային ապրանքներից հիմնականում մրգեր են ներկրվում (մասնավորապես` ցիտրուսային)։

Հիմնականում գնվում են ոչ պարենային ապրանքներ՝ գործվածքներ, հագուստ և կոշիկ, պլաստմասսե արտադրանք, օծանելիք և լվացող միջոցներ։

Ժամանակավոր արգելքի մասին որոշում կայացնելով՝ ՀՀ կառավարությունը ժամանակ է տվել, որ խանութներին և առևտրային ցանցերը կարողանան վաճառել այն, ինչ արդեն ներկրել են, իսկ արտադրողները գտնեն հումքի և նյութերի նոր մատակարարներ։

Գործարարները երկու ամսում պետք է նոր մատակարարներ գտնեն և սկսեն գնել նույն ապրանքները այլ երկրներից։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ակնհայտ երևում է, թե հատկապես որ ապրանքներն են արգելվելու ներմուծել։

Մեզ` կոնֆետ, թուրքերին` Bayraktar-ի շարժիչ. սպառողները բոյկոտում են ուկրաինական ապրանքները

739
թեգերը:
առևտուր, արգելք, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայում վախի մթնոլորտ է. Լոքմագոզյանը չի բացառում հայ համայնքի վրա հարձակումները
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
3000 ցուցարար Կանադայից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Իշխանության հիերարխիան Հայաստանում

171
(Թարմացված է 23:58 01.03.2021)
Այս օրերին իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Իշխանության հիերարխիան Հայաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։

Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։

Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

171
թեգերը:
Նախագահ, Վարչապետ, Հայաստան, Իշխանություն
Ըստ թեմայի
Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է. Իշխան Սաղաթելյանն արձագանքեց վարչապետի ներողությանը
«Թողեք էթանք, հո զզվանք չեք». ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն
Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»

962
(Թարմացված է 16:28 26.02.2021)
Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։
Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
© Sputnik / Shushanik Avdalyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:

Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։

962
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Հայաստան, Իսկանդեր
Օնիկ Գասպարյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ. ինչ են քննարկել

0
Արմեն Սարգսյանը նշել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
https://www.president.am/hy/press-release/item/2021/03/03/President-Armen-Sarkissian-met-with-Onik-Gasparyan/

0