Կասետային զինատեսակներ․ ինչո՞ւ են դրանք արգելված

602
(Թարմացված է 19:59 12.10.2020)
Կասետային ռումբեր չկիրառելու մասին կոնվենցիան ստորագրել են 107 պետությունների ներկայացուցիչներ։ Այն կազմվել է 2008թ․-ի մայիսի 30-ին` Դուբլինում։
Կասետային զինատեսակներ․ ինչո՞ւ են դրանք արգելված
© Sputnik / Shushanik Sargsyan

Կասետային զինատեսակները կիրառվում են ավիացիայի, հրետանու և հրթիռային կայանքների կողմից։ Դրանք բաղկացած են մետաղական տարրերով տուփերից, որոնք օգտագործվում են կենդանի ուժի խոցման համար:

Թռիչքի ընթացքում տուփերը պայթում են և ցրվում մեծ տարածքով։ Մեկ կասետային ռումբի մեջ տուփերի քանակությունը կարող է լինել մի քանի տասնյակից մինչև 600 հատ։

Նշենք, որ աշխարհում գոյություն ունեցող կասետային ռազմամթերքի մեծ մասն արտադրվել է ավելի քան 20 տարի առաջ, իսկ վերջին հակամարտությունների ընթացքում կիրառված կասետային ռումբերի 10-40 տոկոսը չի պայթել։

Չպայթած զինամթերքը բնակչության համար վտանգ է ներկայացնում նաև մարտական գործողությունների ավարտից հետո։

Արցախում ոչնչացնում են չպայթած կասետային ռումբերն ու «Գրադի» արկերը. տեսանյութ

Կասետային ռումբեր չկիրառելու մասին կոնվենցիան ստորագրել են 107 պետությունների ներկայացուցիչներ։ Այն կազմվել է 2008թ․-ի մայիսի 30-ին` Դուբլինում։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ թվում չկան։

Գտել եմ Արցախի ծննդատան բակում. Աբովյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց կասետային հրթիռի մնացորդը

602
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կասետային ռումբ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
Ըստ թեմայի
Սեպտեմբերի 28. հայկական կողմի և Ադրբեջանի կորուստները
Հակառակորդի մարդկային ու զինտեխնիկայի կորուստները հոկտեմբերի 20–ի դրությամբ
Մարդկային և զինտեխնիկայի ինչ կորուստներ է ունեցել Ադրբեջանը վերջին մեկ օրում

Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից

373
(Թարմացված է 16:40 24.10.2020)
Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանը ժամանակավորապես կդադարի թուրքական ապրանքներ գնել։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, որպեսզի ժամանակ տա տեղական առևտրականներին և արտադրողներին հարմարվելու համար: Ինչ ապրանքներ ենք ներմուծել Թուրքիայից՝ տեսեք Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Թուրքիայից Հայաստան է ներկրվում արտերկրից ներկրվող բոլոր ապրանքների գրեթե 5%-ը (2019 թվականի տվյալներով ՝ 4,8%)։ Պարենային ապրանքներից հիմնականում մրգեր են ներկրվում (մասնավորապես` ցիտրուսային)։

Հիմնականում գնվում են ոչ պարենային ապրանքներ՝ գործվածքներ, հագուստ և կոշիկ, պլաստմասսե արտադրանք, օծանելիք և լվացող միջոցներ։

Ժամանակավոր արգելքի մասին որոշում կայացնելով՝ ՀՀ կառավարությունը ժամանակ է տվել, որ խանութներին և առևտրային ցանցերը կարողանան վաճառել այն, ինչ արդեն ներկրել են, իսկ արտադրողները գտնեն հումքի և նյութերի նոր մատակարարներ։

Գործարարները երկու ամսում պետք է նոր մատակարարներ գտնեն և սկսեն գնել նույն ապրանքները այլ երկրներից։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ակնհայտ երևում է, թե հատկապես որ ապրանքներն են արգելվելու ներմուծել։

Մեզ` կոնֆետ, թուրքերին` Bayraktar-ի շարժիչ. սպառողները բոյկոտում են ուկրաինական ապրանքները

373
թեգերը:
առևտուր, արգելք, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայում վախի մթնոլորտ է. Լոքմագոզյանը չի բացառում հայ համայնքի վրա հարձակումները
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
3000 ցուցարար Կանադայից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Հակառակորդի մարդկային ու զինտեխնիկայի կորուստները հոկտեմբերի 20–ի դրությամբ

4477
(Թարմացված է 17:15 20.10.2020)
Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկայով ներկայացնում է սեպտեմբերի 27–ին Արցախում սկսված մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանցիների կրած կորուստները։
Հակառակորդի մարդկային ու զինտեխնիկայի կորուստները հոկտեմբերի 20–ի դրությամբ
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

 

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմի մեկնարկից մինչև այսօր Ադրբեջանի կրած կորուստները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


4477
թեգերը:
Մահ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
Ըստ թեմայի
Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է. տեսանյութ
«Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են»․ Աննա Հակոբյանն ադրբեջանցիներին հիշեցրել է անցյալը
ՊԲ–ի խոցած ադրբեջանական ինքնաթիռները եղել են ՍՈւ-25–ներ, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել

28
(Թարմացված է 00:31 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

28
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում