ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում

641
(Թարմացված է 23:25 30.09.2020)
Հիմա թուրքական ապրանքները գուցեև գնային առումով ավելի շահավետ են, բայց 15 տարվա ընթացքում Հայաստանը Թուրքիայից շուրջ 3 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Այդ գումարով կարելի էր սեփական ժամանակակից արդյունաբերությունը ստեղծել։
Քանի՞ միլիարդ է Հայաստանը նվիրել Թուրքիային 15 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

Վերջին 15 տարվա ընթացքում` 2004 թվականից մինչև 2020 թվականի առաջին կիսամյակը ներառյալ, Հայաստանը 2 մլրդ 822 մլն դոլարի թուրքական ապրանք է գնել։

Ընդ որում` այս գնի մեջ ներառված չէ վերավաճառողների հասույթը, որը մնում է Հայաստանում. սա միայն ապրանքների գինն է ու մինչև հայկական սահման տեղափոխելու ծախսերը։

Հիմնականում թուրքական ապրանքները գնում են համեմատաբար էժան լինելու համար (ժամանակին առևտրականները «մաքուր թուրքական ա» արտահայտությամբ էին գովազդում թուրքական հագուստը)։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ երկար տարիներ այդ ապրանքի մի մասը չի մաքսազերծվել հիմնավորված արժեքով։ Հագուստի զգալի մասը մաքսազերծվել է քաշով, ոչ թե արժեքով։

Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց

Սրան զուգահեռ Թուրքիան ապրանքներ չի ընդունում Հայաստանից` չհաշված հում կաշվի չնչին ծավալները (Թուրքիան կաշվի արդյունաբերության խոշորագույն տարածաշրջանային կենտրոնն է)։

ՀՀ–ն միջազգային հանրությանը կոչ է արել հրաժարվել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունից

641
թեգերը:
Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիայի ակտիվությունը չի կարող չանհանգստացնել ՀՀ–ի միջազգային գործընկերներին. Փաշինյան
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը

536
(Թարմացված է 23:27 30.10.2020)
Ադրբեջանը շարունակում է ռազմական ակտիվ գործողությունները Արցախում` օգտագործելով արտասահմանյան արտադրության ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ:
Ադրբեջանի կողմից Արցախում կիրառվող հիմնական ԱԹՍ-ները
© Sputnik / Shushanik Sargsyan

Ադրբեջանն արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում, ի թիվս մի շարք զինատեսակների, նաև իսրայելական, թուրքական արտադրության հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

536
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ

Ով կարող է արյան դոնոր դառնալ վիրավորների համար

375
(Թարմացված է 21:09 27.10.2020)
Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Բայց ոչ բոլորն են կարող արյան դոնոր դառնալ։ Արյուն հանձնելու համար հստակ ցուցումներ կան։
Ով կարող է դառնալ արյան դոնոր վիրավորների համար
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններն այսօր միաժամանակ հայտարարություն տարածեցին` խնդրելով արյուն հանձնել։

Ընդ որում` նշվում էր, որ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի իմանալ` ով կարող է արյուն հանձնել։

Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հետ կապ չունի. Վահրամ Պողոսյան

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

 

375
թեգերը:
արյուն
Ըստ թեմայի
«Հայ բժիշկները պահպանեցին ոտքս». Արցախում վիրավորված Յուրի Կոտենոկին վիրահատել են Երևանում
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում

Չկողմնորոշվող Ադրբեջան. տոնում են Ջալալ Հարությունյանի «մահը», հետո նրա դեմ գործ հարուցում

0
(Թարմացված է 00:06 01.11.2020)
Ադրբեջանը հերթական չստացված բեմադրությունն է արել։ Այս անգամ «Սմերչի» հրթիռը խնամքով անցք է բացել սեղանի մեջ՝ չտեղաշարժելով աթոռները։

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ապատեղեկատվական հեղեղը։ Այդ շարքում զավեշտալի տեղեկություններն իրար հերթ չեն տալիս։ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կեղծիք՝ մանկամտության մակարդակի» խորագրով տեսանյութ է հրապարակել, որում պատմում են մասնավորապես Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ վերջին օրերին հյուսված կեղծ տեղեկությունների, ապա զավեշտալի որոշումների ու հայտարարությունների մասին։

Հոկտեմբերի 27-ին նախագահ Ալիևը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, թե իրենց հաջողվել է մահացու վիրավորել Ջալալ Հարությունյանին։ Այս տեղեկությունն արագ հերքվեց, իսկ դրանից օրեր անց Բաքուն ինքն իրեն հակասեց։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Այն Ջալալ Հարությունյանին, որի «մահը» օրեր առաջ տոնում էր ադրբեջանական քաղաքական վերնախավը։

«Այս կերպ խոստովանեցին, որ ՊԲ նախկին հրամանատարը ողջ է կամ էլ խելագարության այն աստիճանին են հասել, որ ուրվականներին են հետապնդում»,- նշվում է տեսանյութում։

Հետախուզվողների պատվավոր շարքում է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա խորհրդական Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրանք մեղադրվում են Գյանջան հրետակոծելու և խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների համար։

Դրանից հետո էլ Ադրբեջանը հերթական չստացված բեմադրությունն է ներկայացրել։ Նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում «Սմերչի» հրթիռը խնամքով անցք է բացել սեղանի մեջ, ապա մխրճվել գետինն ու չի պայթել։ Անգամ աթոռներն են նույն դիրքում խնամքով դրված։

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում

0
թեգերը:
սմերչ, Իլհամ Ալիև, Ադրբեջան