Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը

84
(Թարմացված է 22:23 15.09.2020)
Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Հայաստանի արտաքին առևտուրը, ինչպես և սպասվում էր, կրճատվեց։ Արտահանումը կրճատվել է 14 տոկոսով, ներմուծումը՝ 6 տոկոսով։
Արտաքին առեվտուրը Հայաստանում. ներմուծման եվ արտահանման ցուցանիշները
© Sputnik / Shushanik Sargsyan

Առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են ներմուծվել մոտավորապես նույն ծավալով, ինչ նախկինում։ Խոսքը գազի, նավթամթերքի, ցորենի մասին է։ Մի փոքր կրճատվել է դեղերի ներմուծումը։

Ինչպես և նախկինում, արդյունաբերության մի քանի ճյուղեր` ծխախոտ, ադամանդ, ալյումին, աշխատում են ներմուծվող հումքով: Բայց ադամանդի արտահանումը կտրուկ ընկել է (ինչը միանգամայն հասկանալի է ճգնաժամի պայմաններում), իսկ ահա փայլաթիթեղի և ծխախոտի արտահանումը ավելի քիչ է նվազել (չնայած ծխախոտը նույնպես առաջին անհրաժեշտության ապրանք չէ)։

Հիմնականում աճում է պղնձի խտանյութի և ոսկու կիսաֆաբրիկատների արտահանումը: Դա պայմանավորված է միանգամից և՛ պղնձի, և՛ ոսկու համաշխարհային գների աճով (ինչը համաշխարհային տնտեսության համար բնորոշ չէ)։

ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ

Աճել է նաև թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը։ Չնայած ճգնաժամին, Ռուսաստանում նախկինի պես հայկական միրգ–բանջարեղենի պահանջարկը մեծ է։ Իսկ ահա հագուստի ու կոնյակի արտահանումը դեպի ՌԴ կրճատվել է (ճգնաժամի ժամանակ ավելի շատ ծախսում են սննդի վրա)։ Ռուսաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ հիմնական արտահանման շուկա` հատկապես վերջին 3 ապրանքատեսակների մասով։

84
թեգերը:
ներմուծում, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, արտահանում

Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված

229
(Թարմացված է 22:33 18.09.2020)
Ոստիկանությունը Հայաստանում կարանտինի կանոնների խախտման համար սահմանված տուգանքների մասին հայտարարություն էր տարածել: Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է տուգանքների չափերը։
Տուգանքներ կարանտինի կանոնների խախտման համար
© Sputnik / Shushanik Sargsyan

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտ 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը արտակարգ դրության ռեժիմ է գործել։ Սեպտեմբերի 11–ի ժամը 17։00–ից ՀՀ կառավարությունն արտակարգ դրությունը փոխարինել է կարանտինով, որը կտևի մինչև 2021 թվականի հունվարի 11-ը:

Ոստիկանությունը հրապարակել է նոր կարանտինային սահմանափակումների խախտման համար նախատեսված տուգանքների չափերը ։ Որոշ տուգանքներ ավելացել են, իսկ որոշ իրավախախտումների համար դրամական պատժի չափը փոխվել է։ Դիմակ չդնելու տուգանքը մնացել է ուժի մեջ. իրավախախտները նախկինի պես ստիպված կլինեն 10 հազար դրամ վճարել այդ խախտման դիմաց։ Քաղաքացիները պարտավոր են իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր:

60- ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումների կազմակերպիչները կտուգանվեն 50-ից 100 հազար դրամի չափով, իսկ մասնակիցները՝ 10 հազար դրամի չափով:

Կարանտինի գոտու մուտքի և ելքի ռեժիմը խախտելու համար սահմանվել է մինչև 70 հազար դրամ տուգանք, կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ժամանակ կանոնների չպահպանումը հանգեցնում է նույնչափ գումարի կորստի։ Իսկ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտողը 50 -ից մինչև 200 հազար դրամ կկորցնի:

10–200 հազար դրամ. ոստիկանությունը հիշեցնում է կարանտինի ընթացքում գործող տուգանքների չափը

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան թվերով ու շատ տեսանելի ներկայացնում է սահմանափակումներն ու դրանք խախտելու դեպքում նախատեսված տուգանքները։

229
թեգերը:
Տուգանք, կորոնավիրուս, կարանտին, Հայաստան

Ռուսաստանն օգնում է հարևաններին Covid-19-ի դեմ պայքարում. ինչ է ստացել Հայաստանը

287
(Թարմացված է 18:23 09.09.2020)
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում է ոչ միայն իր տարածքում, այլև օգնում է բարեկամ երկրներին։ Դրանք այժմ 39 են: Հայաստանն այդ ցանկում 3–րդն է։ ՌԴ–ից մեր երկիր է ուղարկվել կորոնավիրուսի թեստեր, ինչպես նաև ջերմաչափեր:
Ինչպես է Ռուսաստանն օգնել հարեվաններին COVID-19-ի դեմ պայքարում
© Sputnik / Shushanik Sargsyan

Sputnik գործակալությանը «Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացրել են, որ աշխարհի տարբեր երկրների բժշկական հաստատությունները ՌԴ-ից կորոնավիրուսի ախտորոշման 10 662 հավաքածու են ստացել 1 066 200 հետազոտության համար և 1 054 700 հետազոտության համար նախատեսված ռեագենտներ:

ՌԴ-ի օգնության զգալի մասն ուղղվել է (ԱՊՀ, Աբխազիա և Հարավային Օսեթիա) հարևաններին:

Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի, փորձարարական ռեագենտների և ջերմաչափերի ամենամեծ խմբաքանակը Ռուսաստանն ուղարկել է Ղրղզստան։

Երկրորդ տեղում Ուզբեկստանն է՝ 1 385 հավաքածու 138 500 հետազոտության համար, ռեագետներ՝ 138 500 հետազոտության համար։ Երրորդ տեղում Հայաստանն է, որ ՌԴ–ից ստացել է 1000 հավաքածու 100 000 հետազոտության համար, ռեագենտներ՝ 128 500 հետազոտության համար, 7 ջերմաչափ` ոչ կոնտակտային չափման համար։

287
թեգերը:
ջերմաչափ, թեստ, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
ԵՄ–ն ու ԱՀԿ–ն COVID-19-ի ախտորոշման թեստեր և բժշկական պարագաներ են տրամադրել Հայաստանին
Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը

0
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

 

0
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ