Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը

581
(Թարմացված է 18:44 18.08.2020)
Ամերիկացի գիտնականները սահմանել են կորոնավիրուսի առաջին ախտանիշների հստակ հաջորդականությունը և ընդգծել, որ այս բացահայտումը շատ կարևոր է։
Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը
© Sputnik / Shushanik Sargsyan

Մասնագետները տվյալները ստացել են կորոնավիրուսով վարակված ավելի քան 55 հազար պացիենտների հիվանդության պատմությունները վերլուծելուց հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Frontiers in Public Health» ամսագրում:

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

Գիտնականներն ընդգծել են, որ այս բացահայտումը կարևոր գործիք է հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և գրագետ օգնություն ցուցաբերելու համար:

Կորոնավիրուսը ծագել է ո՞չ Ուհանում և ո՞չ 2019–ին. գիտնականների նոր բացահայտումը

581
թեգերը:
ախտանշան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել
Հայտնի են կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկման արդյունքները
Կորոնավիրուսը ևս 8 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 65 տարեկան տղամարդ է
145 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41 846

Որքան են բարձրացել գները Հայաստանում

71
(Թարմացված է 15:46 20.01.2021)
Հայաստանում թանկացել է և՛ հացաբուլկեղենը, և՛ ձավարեղենը, և՛ կաթնամթերքը, և՛ մսամթերքը։ Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում երևում է, թե որքան է կազմել գնաճը մեկ տարում և մեկ ամսում։
Գների փոփոխությունը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%:

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ։

Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ

Մրգի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ թանկացել են նաև հացաբուլկեղենը, ձավարեղենը, կաթնամթերքը, ձուն, շաքարը, մսամթերքը։ 

Թանկացում՝ դեղերի ոլորտում. ինչի՞ հետևանքով են քաղաքացիներն ավելի շատ վճարում

71
թեգերը:
գին, Հայաստան
Ըստ թեմայի
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Բյուրոկրատիան խեղդում է. ի՞նչն է խանգարում Հայաստանում նոր սերնդի շինանյութ արտադրել
Հայաստանում ծխախոտի ակցիզների դրույքաչափերը կավելանան

Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները

198
(Թարմացված է 19:58 19.01.2021)
2020 թվականից գործող տուգանային միավորների նոր համակարգի մեջ մի քանի փոփոխություն է կատարվել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են գրանցվել, և որ խախտման համար ինչքան են հիմա վճարելու վարորդները։
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
© Sputnik / Shushanik Sargsyan

2022 թվականի հուլիսի 1-ից ոստիկանները կկարողանան խախտումների համար միավորներ հանել հենց ՃՏՊ-ի վայրում։ Նախկինում բալերը հանվում էին միայն տեսագրված խախտումների հիման վրա։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ վարորդները ծխելու համար ոչ թե 1 միավոր կկորցնեն, այլ 0,5: Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է կատարված բոլոր փոփոխությունները։

198
թեգերը:
ԱԺ, Օրենք, խախտում, Բալի, վարորդ, Հայաստան
Լեոնիդ Սլուցկին ճեպազրույցի ժամանակ. 20 հունվարի, 2021

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

0
(Թարմացված է 21:34 20.01.2021)
Պետդումայի պատգամավորի կարծիքով` Ռուսաստանը որպես միջնորդ անում է ամեն բան, որպեսզի գերիների հետ կապված նման միջադեպեր այլևս չկրկնվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախում գերիների հարցը բարձրացվել է և շարունակելու է բարձրացվել հետագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ժամանակ։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Դեկտեմբերի սկզբին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ  և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 62 հայ զինծառայող։  Բաքուն դեռ չի շտապում նրանց հանձնել` մեղադրելով ահաբեկչության և դիվերսիաների մեջ։

Սլուցկու խոսքով` հիմա պետք է խուսափել լարվածության ցանկացած կետից։

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա ցանկացած շփում, հատկապես զինվորականների միջև, հղի է արյունով և կոշտ դիմակայությամբ։  Այդ պատճառով այստեղ պետք է խոսել ոչ թե ձերբակալման, այլ արյունահեղություն թույլ չտալու մասին», – ասել է նա։

Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղապահ` նման խնդիրներին առավելագույնս արագ լուծում տալու համար։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դա ընդունելի մոտեցում չէ. Թաթոյանը՝ գերիների թիվը չհրապարակելու պատճառաբանության մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, գերի, Լեոնիդ Սլուցկի
Ըստ թեմայի
Հարցը գերզգայուն է․ ինչո՞ւ չեն հրապարակում գերիների թիվը
Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին