Ինչ է փոխել ՀՀ քաղաքացիների կյանքում արտակարգ դրությունը

192
(Թարմացված է 18:10 18.06.2020)
Արդեն 3 ամիս ձգվող արտակարգ դրությունը փոփոխություններ է մտցրել հանրային կյանքում։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է մինչ այսօր գրանցված արգելքներն ու սահմանափակումները։
Ինչ պահանջներ է դրել քաղաքացիների առաջ ՀՀ կառավարությունն ԱԴ–ի ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտակարգ դրությունը երկրում մի քանի անգամ երկարաձգվեց։ Վերջինը` հունիսի 13–ին` մեկ ամսով։

Արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը պարբերաբար փոխեց պարտադիր պահանջները, որոնք, ըստ նրանց, կբերեն կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

Նախ սահմանափակվեց մուտքն ու ելքը երկրից, արգելվեցին հանրային միջոցառումները, փակվեցին ուսումնական հաստատությունները, նաև մշակութային ու ժամանցային օբյեկտները։ Ձեռքերը հաճախ լվանալու ու ախտահանիչ միջոցներ օգտագործելու հորդորն արդիական է առ այսօր։

Եղան օրեր, երբ տնից դուրս գալուց անհրաժեշտ էր անձնագիր ու տեղաշարժման ձևաթերթիկ ունենալ։ Թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Մայիսի 4-ից սահմանափակումները մեղմացվեցին, բայց պարտադիր պահանջներն ավելացան։

Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտը վերսկսեց իր աշխատանքը, բայց հայտարարվեց դիմակային ռեժիմ։

Մարդիկ հաճախ են դժգոհություն հայտնում այս կամ այն սահմանափակման համար, բայց ի վերջո, պետք է գիտակցել, որ խոսքը հանրային առողջության մասին է, և մեր քայլերից նաև մեր դիմացինին առողջությունն է կախված։

192
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, կարանտին, Արտակարգ դրություն

Ի՞նչ «հետք» է թողել կորոնավիրուսը ՀՀ–ում. հուլիսի վիճակագրություն

154
(Թարմացված է 14:23 31.07.2020)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե հուլիսի ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածների թիվը։
COVID-19. Ընդհանուր վիճակագրություն
© Sputnik / Shushanik Sargsyan

Հուլիսյան վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը սկսել է նվազել։

Եթե ամսվա սկզբին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը տատանվում էր 600–ի սահմանում, ապա հիմա վարակվածների թիվը գրեթե կրկնակի նվազել է։ Շատ են նաև առողջացածները։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

154
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ–ում մոտ 30 նորակոչիկ է վարակվել կորոնավիրուսով. ՊՆ խոսնակ
Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը
Եվս 10 մահ ՀՀ–ում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 41 տարեկան էր
Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակիցներից մեկը

Ինչպես է Ռուսաստանն օգնել հարևաններին COVID-19-ի դեմ պայքարում

175
(Թարմացված է 16:36 17.07.2020)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել նաև, թե կորոնավիրուսի քանի թեստ է Ռուսաստանը տրամադրել հարևան երկրներին։
Ինչպես է Ռուսաստանն օգնել հարևաններին COVID-19-ի դեմ պայքարում
© Sputnik /

Կորոնավիրուսի համավարակի օրերին Ռուսաստանը հարևան երկրներին` Աբխազիային, Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին ու Հարավային Օսեթիային տրամադրել է ընդհանուր առմամբ 402 700 թեստ։ Դրանից Հայաստանի բաժինը կազմել է 40 000–ը։

Թեստերից բացի Ռուսաստանը նշված երկրներին նաև նմուշի պատրաստման ռեագենտներ է տվել` 440 200 հատ։  

ԱՊՀ երկրների 300 մասնագետի համար էլ կազմակերպվել է COVID-19-ի դեմ պայքարի մասին 10 առցանց դասախոսություն։

Հիշեցնենք`Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կյանքը կարանտինից հետո. ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն համագործակցության ծրագրերը

175
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսական պատվաստանյութն անվտանգ է, բայց դեռ վաղ է տոնել վարակի դեմ հաղթանակը. տեսանյութ
Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА).

Արտակ Դավթյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

0
(Թարմացված է 15:58 04.08.2020)
Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА).
Արտակ Դավթյան

Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:

Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին, ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

0