Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում

132
(Թարմացված է 23:44 22.04.2020)
Եվրասիական զարգացման բանկը վերլուծել և կանխատեսել է իր անդամ երկրների տնտեսական իրավիճակն ու սպասվող տեմպերը։ Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում է նախորդ տարիների, այսօրվա և եկող տարիներին սպասվող թվերը։
ԵԱԶԲ-ի անդամ երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսում
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ տնտեսության համար Եվրասիական զարգացման բանկն այս տարի 1,7% նվազում է կանխատեսում։ Տվյալները հրապարակվել են «ԵԱԶԲ մակրովերլուծություն․թարմացված կանխատեսում» նյութում:

ԵԱԶԲ կանխատեսումներով` առանց այս պահին առկա ցնցումների, Հայաստանում և Տաջիկստանում 2020 թվականի ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատվել են 6-7%, ինչը զգալիորեն բարձր է տարածաշրջանի միջին ցուցանիշից: 2021 թ․-ին Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում։

Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱԶԲ կանխատեսումների, արդեն 2021թ․-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7,4%, իսկ 2022-ին՝ 7,2%։

Ինչպես կարծում են ԵԱԶԲ-ում, տնտեսական ակտիվությունը Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում կսկսի վերականգնվել այս տարվա երկրորդ կեսին միայն:

132
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Հայաստան

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

367
(Թարմացված է 18:03 21.05.2020)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։
Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականի առաջին քառորդում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 161 000 մարդ, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՌԴ քաղաքացիություն ստացածների ցանկի առաջին հորիզոնականում ուկրաինացիներն են, նրանց հաջորդում են ղազախներն ու տաջիկները։

Չորրորդ հորիզոնականում հայերն են, հինգերորդում` ուզբեկները։

Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

367
թեգերը:
հայերեն, քաղաքացիություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը
Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

111
(Թարմացված է 12:50 19.05.2020)
Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար պարտադիր կանոններ են սահմանվել։
Մանկապարտեզների համար պարտադիր հակահամաճարակային կանոններ
© Sputnik / Shushanik Sargsyan

Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ մանկապարտեզներում վերահսկողական մեխանիզմներ կիրառելով ու ստուգումներ իրականացնելով` կկարողանան զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում ներկայացված են մանկապարտեզների համար սահմանված պարտադիր պահանջները, օրինակ` անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները պետք է ջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով, փոքրիկները պետք է ջերմաչափվեն նաև օրվա ավարտին։ Բակերում ծնողների համար պետք է լինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով։ 

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

111
թեգերը:
կորոնավիրուս, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

0
(Թարմացված է 12:19 26.05.2020)
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հալեպում երեկ` մայիսի 25-ին, կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվել է, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվել են նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Церемония передачи разминированных территорий армянской гуманитарной миссии властям Сирии (25 мая 2020). Алеппо
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

«Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,–ասաց նա:

Փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։

«Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»,–ասաց նա:

Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

0
թեգերը:
Հալեպ, ական, Սակրավոր, հայ, Սիրիա