COVID-19. իրավիճակը տարածաշրջանում. վերջին տվյալներ

434
(Թարմացված է 16:07 09.04.2020)
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է յուրաքանչյուր երկրում։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է տարածաշրջանի երկրների վերջին տվյալները և աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներին։
COVID-19 Իրավիճակը տարածաշրջանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Կորոնովիրուսի նոր տեսակը` Covid-19-ը, «ներխուժել» է աշխարհի գրեթե բորոլ երկրները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր թարմացնում և ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներից ստացված տվյալները։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Մեր տարածաշրջանում կորոնավիրուսն ամենաշատը «հարվածել» է հարևան Իրանին։ Հաջորդը Հայաստանն է` ապրիլի 9–ի տվյալներով` 921 վարակակիր և 10 մահ թվերով։ Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը, քիչ թե շատ բարվոք վիճակ է հարևան Վրաստանում։

Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

Նշենք, որ մարտի 11–ին ԱՀԿ–ն նոր տիպի կորոնավիրուսը համավարակ հռչակեց և աշխարհի բոլոր պետություններին կոչ արեց պայքար ծավալել վիրուսի տարածման դեմ։

434
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (701)

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

370
(Թարմացված է 18:03 21.05.2020)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։
Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականի առաջին քառորդում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 161 000 մարդ, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՌԴ քաղաքացիություն ստացածների ցանկի առաջին հորիզոնականում ուկրաինացիներն են, նրանց հաջորդում են ղազախներն ու տաջիկները։

Չորրորդ հորիզոնականում հայերն են, հինգերորդում` ուզբեկները։

Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

370
թեգերը:
հայերեն, քաղաքացիություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը
Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

111
(Թարմացված է 12:50 19.05.2020)
Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար պարտադիր կանոններ են սահմանվել։
Մանկապարտեզների համար պարտադիր հակահամաճարակային կանոններ
© Sputnik / Shushanik Sargsyan

Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ մանկապարտեզներում վերահսկողական մեխանիզմներ կիրառելով ու ստուգումներ իրականացնելով` կկարողանան զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում ներկայացված են մանկապարտեզների համար սահմանված պարտադիր պահանջները, օրինակ` անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները պետք է ջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով, փոքրիկները պետք է ջերմաչափվեն նաև օրվա ավարտին։ Բակերում ծնողների համար պետք է լինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով։ 

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

111
թեգերը:
կորոնավիրուս, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

0
(Թարմացված է 13:43 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

0
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել