Կարանտինը և դրա խախտման համար սահմանված պատժաչափերը Հայաստանում և շրջակա երկրներում

499
(Թարմացված է 17:51 02.04.2020)
Իրանում, որտեղ կորոնավիրուսային գրոհն ամենաբուռն սցենարով էր սկսվել, ամենամեղմ պատիժներն են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար:
Կարանտինը և դրա խախտման համար սահմանված պատժաչափերը ՀՀ-ում և շրջակա երկրներում
© Sputnik / Shushanik Sargsyan

Worldometers համաշխարհային վիճակագրական կայքի տվյալներով՝ այսօր առավոտյան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն արդեն կազմում էր 859 701 մարդ։ 

Վերջին տվյալների համաձայն՝ COVID-19-ի զոհ են դարձել 42 340 մարդ։ Կորոնավիրուսի տարածման արագության առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Իտալիան և Իսպանիան։

ՀՀ-ին սահմանակից իրանը, որ սկզբնական շրջանում վարակվածների թվով աշխարհում առաջիններից էր, արդեն զիջել է այդ տխուր դիրքը այլ երկրների:

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ է հայտարարել։ Դրանից հետո աշխարհի բազմաթիվ երկրներում արտակարգ դրության ռեժիմ մտցվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Հայաստանի որ մարզում կորոնավիրուսի քանի դեպք է գրանցվել

Հայաստանում, օրինակ, արտակարգ դրություն է հայտարարված մարտի 16-ից ապրիլի 14-ը։ Մարտի 25-ից ապրիլի 12-ը լրացուցիչ սահմանափակված է քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Վրաստանում մարտի 21-ից ապրիլի 21-ը արտակարգ դրության ռեժիմ է հաստատված։ Մարտի 31-ից սկսած անորոշ ժամանակով կարանտինային ռեժիմ է գործում ինչպես նաև պարետային ժամ՝ 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ը։ Չի աշխատում հասարակական տրանսպորտը, փակ են Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Փոթի, Զուգդիդի, Ռուսաթավի քաղաքները։

Իսկ այ Իրանում կարանտին կամ արտակարգ դրություն չկա։ Խիստ սահմանափակումներ են գործում մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը։ Արգելված է տեղաշարժը մի քաղաքից մյուսը, այդ թվում անձնական մեքենայով։ Քաղաքացիների մուտքը թույլատրված է ըստ գրանցման վայրի։

Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ինչ սահմանափակումներ են գործում Հայաստանում և հարևան մի քանի բարեկամ ու ոչ բարեկամ երկրներում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

Ցանկում Հայաստանն է, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:

Ովքեր կաշխատեն արտակարգ դրության ժամանակ, և ինչը արգելված չէ

499
թեգերը:
Թուրքիա, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Տուգանք, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (701)
Ըստ թեմայի
Ապրիլի 1-ից կգործի Ավինյանի նոր որոշումը. տեղաշարժի սահմանափակումներն ավելի խստացվեցին
Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է
Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

371
(Թարմացված է 18:03 21.05.2020)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։
Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականի առաջին քառորդում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 161 000 մարդ, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՌԴ քաղաքացիություն ստացածների ցանկի առաջին հորիզոնականում ուկրաինացիներն են, նրանց հաջորդում են ղազախներն ու տաջիկները։

Չորրորդ հորիզոնականում հայերն են, հինգերորդում` ուզբեկները։

Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

371
թեգերը:
հայերեն, քաղաքացիություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը
Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

111
(Թարմացված է 12:50 19.05.2020)
Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար պարտադիր կանոններ են սահմանվել։
Մանկապարտեզների համար պարտադիր հակահամաճարակային կանոններ
© Sputnik / Shushanik Sargsyan

Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ մանկապարտեզներում վերահսկողական մեխանիզմներ կիրառելով ու ստուգումներ իրականացնելով` կկարողանան զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում ներկայացված են մանկապարտեզների համար սահմանված պարտադիր պահանջները, օրինակ` անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները պետք է ջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով, փոքրիկները պետք է ջերմաչափվեն նաև օրվա ավարտին։ Բակերում ծնողների համար պետք է լինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով։ 

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

111
թեգերը:
կորոնավիրուս, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Депутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

0
(Թարմացված է 13:58 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

0