Հայաստանի որ մարզում կորոնավիրուսի քանի դեպք է գրանցվել

10707
(Թարմացված է 19:07 31.03.2020)
Այս պահին միակ մարզը, որտեղ դեռևս կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ չկան, Գեղարքունիքն է։
Կորոնավիրոսային հիվանդության դեպքերը՝ ըստ մարզերի
© Sputnik / Shushanik Sargsyan

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրապարակել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն` ըստ մարզերի։ Նա նշել է, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ճնշող մեծամասնությունը երևանաբնակներ են՝ 219 քաղաքացի, երկրորդ տեղում Արարատի մարզն է, որտեղ գրանցվել է 113 դեպք, երրորդում՝ Կոտայքը՝ 88 դեպքով։

Արմավիրի մարզում այս պահի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 51 է, Արագածոտնում՝ 10, Սյունիքում` 8, Շիրակում՝ 6, Լոռիում՝ 4, Տավուշում՝ 2, իսկ Վայոց Ձորում՝ 1։

Նիկողոսյանն ընդգծել է, որ վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Նրա խոսքով՝ տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 532 է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս պահին 532-ից բուժում է ստանում 499–ը, մնացածներն արդեն բուժվել են։ Ըստ վարչապետի՝ բուժվողներից 424–ը նույնիսկ ջերմություն չունի։ Վարակվածներից 90-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 30-ի վիճակը ծանր է։

10707
թեգերը:
Երևան, Մարզ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (742)
Ըստ թեմայի
«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին
Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը
Կորոնավիրուսի պատճառով հիվանդանոց տեղափոխված Դոմինգոն սկսել է կազդուրվել

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

367
(Թարմացված է 18:03 21.05.2020)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։
Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականի առաջին քառորդում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 161 000 մարդ, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՌԴ քաղաքացիություն ստացածների ցանկի առաջին հորիզոնականում ուկրաինացիներն են, նրանց հաջորդում են ղազախներն ու տաջիկները։

Չորրորդ հորիզոնականում հայերն են, հինգերորդում` ուզբեկները։

Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

367
թեգերը:
հայերեն, քաղաքացիություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը
Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

111
(Թարմացված է 12:50 19.05.2020)
Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար պարտադիր կանոններ են սահմանվել։
Մանկապարտեզների համար պարտադիր հակահամաճարակային կանոններ
© Sputnik / Shushanik Sargsyan

Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ մանկապարտեզներում վերահսկողական մեխանիզմներ կիրառելով ու ստուգումներ իրականացնելով` կկարողանան զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում ներկայացված են մանկապարտեզների համար սահմանված պարտադիր պահանջները, օրինակ` անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները պետք է ջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով, փոքրիկները պետք է ջերմաչափվեն նաև օրվա ավարտին։ Բակերում ծնողների համար պետք է լինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով։ 

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

111
թեգերը:
կորոնավիրուս, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

0
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

0
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան