Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ

1380
(Թարմացված է 18:46 30.03.2020)
Արտակարգ դրության ժամանակ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է հնարավոր տնից դուրս գալ: Քաղաքացիները հիմնականում խանութ են գնում: Թե ինչ կանոններ պետք է պահպանել վարակվելուց խուսափելու համար, կադացեք մեր ինֆոգրաֆիկայում:
Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ
© Sputnik / Shushanik Sargsyan

Կետ առ կետ ներկայացնում ենք՝ որոնք են այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր ոք.

  • Դուրս եկեք այն ժամանակ, երբ փողոցում ավելի քիչ մարդ կա։ (Մի մոռացեք, որ 10: 00-ից 12: 00-ն ընկած ժամանակահատվածը թողնում ենք տարեցների համար):
  • Մի գնացեք այն խանութներ, որտեղ աշխատողները դիմակ և ձեռնոց չեն կրում (դրանք պետք է տրամադրեն նրանց տնօրենները):
  • Փողոցում պետք չէ դիմակներ կրել: Ավելի ճիշտ է դրանք մարդաշատ վայրերում օգտագործել:
  • Պահպանեք առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն (հատկապես հերթերի ժամանակ):
  • Վերադառնալուց անմիջապես հետո ձեռքերը լվացեք (օճառով և նվազագույնը 20 վայրկյան): Ցանկալի է փաթեթները բացելուց առաջ ախտահանել դրանց մակերեսը:
  • Նախընտրելի է վճարում կատարել կրեդիտ քարտով կամ հեռախոսով: Թղթադրամներ քիչ օգտագործեք (դրանցով վճարելուց հետո ձեռքերը լվացեք):
  • Օգտագործեք ալկոգել, բայց ցանկալի է ձեռքերը լվանալուց հետո:
  • Ձեռքերը մանրակրկիտ լվանալուց առաջ մի հպվեք դեմքին (հատկապես քթին, բերանին և աչքերին):
1380
թեգերը:
Ալկոգել, խանութ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (742)
Ըստ թեմայի
Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. ԱԺ նախագահ
Ովքեր կաշխատեն արտակարգ դրության ժամանակ, և ինչը արգելված չէ
Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

367
(Թարմացված է 18:03 21.05.2020)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։
Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականի առաջին քառորդում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 161 000 մարդ, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՌԴ քաղաքացիություն ստացածների ցանկի առաջին հորիզոնականում ուկրաինացիներն են, նրանց հաջորդում են ղազախներն ու տաջիկները։

Չորրորդ հորիզոնականում հայերն են, հինգերորդում` ուզբեկները։

Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

367
թեգերը:
հայերեն, քաղաքացիություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալ. 1000 դոլարի մասին ճշմարտությունը
Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

111
(Թարմացված է 12:50 19.05.2020)
Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար պարտադիր կանոններ են սահմանվել։
Մանկապարտեզների համար պարտադիր հակահամաճարակային կանոններ
© Sputnik / Shushanik Sargsyan

Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ մանկապարտեզներում վերահսկողական մեխանիզմներ կիրառելով ու ստուգումներ իրականացնելով` կկարողանան զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում ներկայացված են մանկապարտեզների համար սահմանված պարտադիր պահանջները, օրինակ` անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները պետք է ջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով, փոքրիկները պետք է ջերմաչափվեն նաև օրվա ավարտին։ Բակերում ծնողների համար պետք է լինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով։ 

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

111
թեգերը:
կորոնավիրուս, մանկապարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Рубен Рубинян совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении (18 декабря 2019). Еревaн

«Սա խայտառակություն է, անպատասխանատվության գագաթնակետ». Ռուբինյանը մեղադրեց Մարուքյանին

0
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

0
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան