Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում

749
(Թարմացված է 10:31 23.03.2020)
Արդեն 18 օր է` կորոնավիրուսը հասել է նաև Հայաստան։ Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկայի միջոցով պարբերաբար կներկայացնի մեր երկրում տիրող իրավիճակը։
COVID-2019 Իրավիճակը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

 

749
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (484)
Ըստ թեմայի
Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին
«Եվրատեսիլ 2020»-ը չի կայանա. ԶԼՄ
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մարդ է մահացել, բայց նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է