Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

1290
Ամբողջ աշխարհն ալեկոծած վարակի վիճակագրությունն անընդհատ փոխվում է։ Sputnik Արմենիան ներկայացնում է վերջին տվյալները։
Կորոնավիրուս 2019: Իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա` մարտի 16–ի դրությամբ, արդեն գերազանցել է 170 հազարը։ Մահացածների թիվը շատ ավելի քիչ է, քան բուժվածներինը, բայց միևնույնն է` շատ երկրներում խուճապ է տարածվել։

Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։ 

1290
թեգերը:
կորոնավիրուս
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով կաշխատի փակ ռեժիմով
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին
Հարավկովկասյան երկաթուղին լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար
Փաշինյանը և Միշուստինը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց են ունեցել. ինչ են որոշել