Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում

131
(Թարմացված է 16:57 10.03.2020)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն` 2020 թվականի փետրվարին մի շարք ապրանքատեսակներ էժանացել են նախորդ տարվա փետրվարի համեմատ։
Գների փոփոխությունը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի և մսամթերքի համապատասխանաբար 4.4% և 1.1% գնանկումները:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. Փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25.9%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. փետրվարին հունվարի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 6.6-2.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջևանում: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 3.7%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.0%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 1.1% գնանկում:

Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020թ. փետրվարին հունվարի համեմատ մսամթերքի գները նվազել են 2.2-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հրազդանում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.3%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.5 գնանկում:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2020թ. փետրվարին հունվարի համեմատ ձկան և ծովամթերքի գները նվազել են 1.6-0.2%-ով (մայրաքաղաքում գրանցվել է 0.2% գնանկում), 2-ում արձանագրվել է 0.1-0.2% գնաճ, իսկ 2 քաղաքներում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 12.9 գնանկում:

Կոկորդին՝ ոչ, բայց ձեռքերին կհերիքի. Հայաստանում կավելացնեն բժշկական սպիրտի արտադրությունը

131
թեգերը:
գին, շաքարավազ, Միս, Հայաստան
Ըստ թեմայի
Անվճար պանիրը միայն թակարդում է, կամ որքան են ծախսում լոուքոսթերները չվերթի համար
Որոշ դեֆիցիտ կա, բայց խուճապի մատնվել պետք չէ. Փաշինյան
Ովքե՞ր են բարձրացրել դիմակների գները. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է դեղատները
Հասունանում է համաշխարհային նոր ճգնաժամ. որ ոլորտն է ամենառիսկայինը