Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել

216
Հայաստանում ծխախոտի դեմ քարոզարշավը բուռն քննարկումների թեմա դարձավ, մարդիկ երկու ճամբարի բաժանվեցին՝ ծխելու դեմ պայքարի կողմնակիցներ ու հակառակորդներ, բայց իշխանությունն անսասան մնաց վնասակար սովորության դեմ պայքարում։
Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել
© Sputnik / Shushanik Sargsyan

Առողջապահության նախարարությունը բավականին խիստ հակածխախոտային օրինագիծ էր մշակել, որի շուրջ բանավեճեր ընթացան տարբեր մակարդակներում։

Փետրվարի 13-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որին դեմ արտահայտվողների թվում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական խմբակցության ներկայացուցիչներ կային։

Նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ` 16 պատգամավոր, 17–ը ձեռնպահ մնացին։

Օրենքն արգելում է ծխել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Սակայն օրենքում կան նաև այլ սահմանափակումներ, որոնք ուժի մեջ կմտնեն ավելի ուշ։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին

216
թեգերը:
Ծխել, ծխախոտ, Հայաստան
Ըստ թեմայի
Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում
Բոլոլա, կոկորդիլոսի ձվեր ու կթու կովեր. 2019–ի ամենահայտնի զվարճալի արտահայտությունները
Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց
Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին