2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով

85
Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական ցուցանիշներով` 2019թ–ին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7.8%–ով։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ ու չի բացառվում, որ տարբերվեն նախնականից։
2019թ–ի տնտեսական կյանքը` թվերով
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ–ի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Հրապարակման մեջ նշված է, որ տվյալները նախնական են` 2020թ. հունվարի 31-ի դրությամբ։

Վերջնական ամփոփված տվյալները կհրապարակվեն շուրջ 1 ամիս անց։

Գալոյան. «Վարչապետը երբեմն ծանր վիճակի մեջ է դնում իշխանության պրոֆեսիոնալ հատվածին»

Նշենք, որ թեև, այդ վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա հունվար–դեկտեմբերի ամիսների ընթացքում 2018թ–ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 107.8%–ով։

Այդուհանդերձ, դրական ցուցանիշներ են արձանագրվել ոչ բոլոր ոլորտներում։ Այսպես` գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նվազել է 4.2%–ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը` 1.9%–ով։

Աշխատավարձերի աճն անցած տարվա ընթացքում թեև կազմել է 5.8%, բայց դրա գերակշիռ մասը վերաբերում է պետական հատվածին, մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացումն ավելի համեստ դրսևորում է ունեցել։

Նիկոլ Փաշինյանը ռեկորդային ցուցանիշներ է հրապարակել

85
թեգերը:
աշխատավարձ, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու
HSBC–ն հեռանո՞ւմ է Հայաստանից. Կենտրոնական բանկի մեկնաբանությունը
Սեփական երկրում անպաշտպան քաղաքացին և քրեական ենթամշակույթը. ինչպես ճիշտ պայքարել դրա դեմ