Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

1988
(Թարմացված է 21:08 30.01.2020)
Չինաստանում տարածում գտած Կորոնավիրուսը խոցում է մարդկանց ու տնային կենդանիներին, ազդում է շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի վրա։
Կորոնավիրուս. իրավիճակը Չինաստանում և աշխարհում
© Sputnik /

2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Ե՞րբ կորոնավիրուսը կնահանջի. չինացի փորձագետը ժամկետներ է նշել

Հիշեցնենք, որ Չինաստանում ավելի քան 7771 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը։ Նրանք կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

1988
թեգերը:
վիրուս, վարակ, Մահ, կորոնավիրուս, Չինաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (493)