Ուսադիրով մարդիկ Հայաստանում. ինչ են «հուշում» աստղերը

265
(Թարմացված է 19:47 29.01.2020)
Հայաստանի ԶՈՒ–ն նշում է կազմավորման 28-րդ տարեդարձը։ Բանակի ուժն ու հզորությունը ոչ միայն սպառազինությունն է, այլ նաև մարդիկ։ Լեյտենանտից մինչև գեներալ-գնդապետ: Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի տարբերակել ուսադիրների աստղերը։
ՀՀ ռազմական կոչումներն ու ուսադիրները
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։

Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտի սահմանագծերը. ի՞նչ է արվել վերջին 1 տարում

Բանակի մարտունակությունն այս տարիների ընթացքում ուժեղացել է. բացի Ռուսաստանից, Հայաստանը միակն է, որ «Իսկանդեր» ունի։ Սպառազինության մեջ են ներառվել նաև Սու-30ՍՄ և «Տոր» զենիթահրթիռային համալիրները: Բայց գլխավոր ձեռքբերումը պրոֆեսիոնալ կադրերն են։

Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան

265
թեգերը:
կոչում, Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայոց բանակը միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ». Տոնոյան
Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար
Հայաստանը կշարունակի զինվել գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով