Նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվությունը նվազել է

86
(Թարմացված է 12:18 26.12.2019)
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց նախորդ ամսվա համեմատ` նվազել։
Հայաստանի տնտեսական ցուցանիշները հունվար-նոյեմբեր ամիսներին
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակային միջակայքում նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը արձանագրել է 7.5%-անոց աճ: Ընդ որում` նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 10%, մինչդեռ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.5%-ոց անկում:

Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի ամենաբարձր աճերից մեկը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, այդ ոլորտի աճը կազմել է գրեթե 14%, մինչդեռ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ 6.9%:

Գյուղատնտեսության ոլորտի տվյալները, ինչպես գիտենք, հրապարակվում են եռամսյակը մեկ պարբերականությամբ, հետևաբար ոլորտի վերաբերյալ որևէ ցուցանիշ չկա:

Տնտեսության մեջ ամենաշատ աշխատատեղեր ապահովող ճյուղերից շինարարությունում արձանագրվել է 4.5%-ոց աճ: Այս ցուցանիշը 2019թ.-ին այս ոլորտին ամենաբնորոշներից է, քանի որ գրեթե ամբողջ տարվա ընթացքում այն տատանվել է 4-5%-ի միջակայքում:

Բոլոր վերջին տարիներին տնտեսական աճի առաջընթացն ապահովող առևտրի շրջանառության աճն այս անգամ էլ ամենամեծերից է, 9.2%:

Էկոնոմիկայի նախարարությունը «Տոյոտա Լանդ Կրուզեռը» կփոխարինի «Շևրոլետ Կապտիվայով»

Հայաստանի տնտեսության «առանցքային ճյուղի դերին հավակնող» սպասարկումների ոլորտը շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի դիրքերը: Այստեղ գրանցվել է գրեթե 15%-ոց աճ: Անցած տարվա նոյեմբերի համեմատությամբ այս ոլորտում ավելի քան 10%-ոց աճ է գրանցվել, մինչդեռ հոկտեմբերի համեմատ` շուրջ 8.5%-ոց անկում:

Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը

86
թեգերը:
Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով
Կառավարությունը բյուջեով նախատեսվածից շատ հարկ է հավաքել ու տվել գործարարներին
Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար