Աշխատանք ՌԴ–ում. որտե՞ղ կկարողանան աշխատել ՀՀ քաղաքացիները

509
(Թարմացված է 22:35 04.11.2019)
Ռուսաստանի Դաշնության կառավարությունն առանձնացրել է այն ոլորտները, որտեղ առաջիկայում միգրանտներին կարգելվի աշխատել, և այն ոլորտները, որտեղ կթույլատրվի աշխատել միայն շատ սահմանափակ թվով մարդկանց։
Ռուսաստանը քվոտաներ է սահմանել միգրանտներին աշխատանքի ընդունելու համար
© Sputnik / Shushanik Sargsyan

ՌԴ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել օրեր առաջ և ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարի 1-ին։ Առաջարկվող նոր քվոտաներով այլ երկրների քաղաքացիներին կարգելվի աշխատել դեղատներում, մանրածախ առևտրի կետերում և շուկաներում։ Էապես կկրճատվի նաև ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի վաճառքի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտներում աշխատող արտասահմանցիների թիվը։

Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»

2020թ.–ի համար սահմանված նոր քվոտաներով շինարարության ոլորտում աշխատող միգրանտների թիվը ՌԴ կառավարությունը ևս կտրուկ նվազեցրել է։ Եթե 2019թ.–ին այդ ոլորտում աշխատելու իրավունք էր տրվել 52 075 մարդու, ապա 2020թ.–ի հունվարից` ընդամենը 29 996։

Մարկոսյան. «Հայաստանում գրանցվել է միգրացիայի բացասական ցուցանիշ»

2020թ–ի համար սահմանված քվոտաները Ռուսաստանում երբևէ կիրառված ամենախիստ կարգավորումներն են։ Հաջորդ տարի հունվարի 1-ից ՌԴ–ում աշխատելու իրավունք կունենա այդ երկիր վիզայով ժամանող 104 993 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2019–ին աշխատելու իրավունք էր վերապահվել 144 583 մարդու, 2018-ին` 178 454–ի։

Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում

509
թեգերը:
աշխատանք, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները
Հայաստանից արտագաղթը 2015թ.-ի համեմատ նվազել է 35 անգամ. Արմեն Գրիգորյան