Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

257
(Թարմացված է 18:56 29.09.2019)
Հայաստանում բնակարանների և անհատական տների գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017թ–ից պարբերաբար աճում են, և, ըստ մասնագետների, կշարունակեն աճել։ Երևանում, օրինակ, անշարժ գույքի գներն աճել են 10.4%-ով։
Երևանում անշարժ գույքի գներն աճել են 10.4%-ով
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանում բնակարանների և անհատական տների պահանջարկն առավել բարձր է նորակառույց շենքերում ու թաղամասերում։ Գնորդները ձգտում են ձեռք բերել նոր, նորաոճ, ոչ խորհրդային ստանդարտ դիզայնով բնակարաններ։ Բայց ամենաորոշիչ գործոնը եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հնարավորությունն է։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է անշարժ գույքի շուկայում գրանցված դինամիկան։

Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն` օգոստոսին Երևանում բնակարանների առուվաճառքը հուլիսի համեմատ աճել է 7.6 %-ով։

Մայրաքաղաքում բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը հուլիսի համեմատ աճել է 1.1 %-ով, իսկ 2018 թվականի օգոստոսի համեմատ՝ 10.4 %-ով:

Մարզերում բնակարանների արժեքը 1 քառակուսի մետրի հաշվարկով հուլիսի համեմատ աճել է 0.3 %-ով:

2019 թվականի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 15 507 գործարք, ինչը 2019 թվականի հուլիսի համեմատ քիչ է 3.5 %-ով, 2018 թվականի օգոստոսի համեմատ` շատ 11.9 %-ով:

 

257
թեգերը:
Երևան, Հայաստան, Անշարժ գույք

Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից

627
(Թարմացված է 16:40 24.10.2020)
Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանը ժամանակավորապես կդադարի թուրքական ապրանքներ գնել։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, որպեսզի ժամանակ տա տեղական առևտրականներին և արտադրողներին հարմարվելու համար: Ինչ ապրանքներ ենք ներմուծել Թուրքիայից՝ տեսեք Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Թուրքիայից Հայաստան է ներկրվում արտերկրից ներկրվող բոլոր ապրանքների գրեթե 5%-ը (2019 թվականի տվյալներով ՝ 4,8%)։ Պարենային ապրանքներից հիմնականում մրգեր են ներկրվում (մասնավորապես` ցիտրուսային)։

Հիմնականում գնվում են ոչ պարենային ապրանքներ՝ գործվածքներ, հագուստ և կոշիկ, պլաստմասսե արտադրանք, օծանելիք և լվացող միջոցներ։

Ժամանակավոր արգելքի մասին որոշում կայացնելով՝ ՀՀ կառավարությունը ժամանակ է տվել, որ խանութներին և առևտրային ցանցերը կարողանան վաճառել այն, ինչ արդեն ներկրել են, իսկ արտադրողները գտնեն հումքի և նյութերի նոր մատակարարներ։

Գործարարները երկու ամսում պետք է նոր մատակարարներ գտնեն և սկսեն գնել նույն ապրանքները այլ երկրներից։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ակնհայտ երևում է, թե հատկապես որ ապրանքներն են արգելվելու ներմուծել։

Մեզ` կոնֆետ, թուրքերին` Bayraktar-ի շարժիչ. սպառողները բոյկոտում են ուկրաինական ապրանքները

627
թեգերը:
առևտուր, արգելք, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայում վախի մթնոլորտ է. Լոքմագոզյանը չի բացառում հայ համայնքի վրա հարձակումները
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
3000 ցուցարար Կանադայից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Հակառակորդի մարդկային ու զինտեխնիկայի կորուստները հոկտեմբերի 20–ի դրությամբ

4485
(Թարմացված է 17:15 20.10.2020)
Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկայով ներկայացնում է սեպտեմբերի 27–ին Արցախում սկսված մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանցիների կրած կորուստները։
Հակառակորդի մարդկային ու զինտեխնիկայի կորուստները հոկտեմբերի 20–ի դրությամբ
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

 

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմի մեկնարկից մինչև այսօր Ադրբեջանի կրած կորուստները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


4485
թեգերը:
Մահ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է. տեսանյութ
«Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են»․ Աննա Հակոբյանն ադրբեջանցիներին հիշեցրել է անցյալը
ՊԲ–ի խոցած ադրբեջանական ինքնաթիռները եղել են ՍՈւ-25–ներ, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24
Արխիվային լուսանկար

Հայ-վրացական հարաբերություններ. ինչպիսի՞ն կլինեն դրանք ընտրություններից հետո

116
(Թարմացված է 00:05 27.10.2020)
Հայաստանն ու Վրաստանը կապված են եղբայրական դարավոր հարաբերություններով։ Կարծես թե ծեծված արտահայտություն է, բայց այն արդիական է ինչպես երբեք՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի ու Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայ-վրացական հարաբերություններն անկախության առաջին իսկ տարիներից զարգացման յուրահատուկ դինամիկա ունեն։ Երևանի ու Թբիլիսիի փոխգործակծությունը յուրահատուկ է դարձնում նաև այն հանգամանքը, որ երկու երկրներում էլ, անկախ թե ով է իշխանության ղեկին, հասկանում են՝ երկկողմանի հարաբերությունները պետք է խորացնել։ Հետևաբար, հոկտեմբերի 31-ին կայանալից խորհրդարանական ընտրությունները քիչ կազդեն Թբիլիսիի ու Երևանի փոխհարաբերությունների վրա։ Սրանում վստահ են փորձագետներն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունները Վրաստանում նախընտրական ներքին անհաշտությունների ֆոնին իսկական փորձություն դարձան պաշտոնական Թբիլիսիի համար։ Վրաստանը Հայաստանի ու Ադրբեջանի համար պարզապես հարևան երկիր չէ։ Թբիլիսին Երևանի ու Բաքվի հետ բազմակողմանի փոխներգործության քաղաքականություն է վարում, այն ստիպված է խուսանավել՝ չվնասելու ու հարևաններից ոչ մեկի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Սակայն Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի ընտրած չեզոք դիրքորոշումը միշտ չէ, որ Վրաստանի օգտին է գործում։

Այնուամենայնիվ, Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն կարծում է, որ երկիրը կարողացել է ստեղծված բարդ իրավիճակում իրեն արժանապատվորեն դրսևորել։

«Ընթացող իրադարձությունների ֆոնին մեր կառավարության կողմից Հայաստանի հանդեպ ոչ մի փոփոխություն չեմ կանխատեսում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարը հատել է անցակետը ու շարժվում է դեպի Հայաստան

Նա նշեց, որ Ղարաբաղում ընթացող հակամարտության ֆոնին Վրաստանն իսկապես բարդ իրավիճակում հայտնվեց։ Սակայն իշխանությունը պետք է այնպես գործի, որ հարևաններից ոչ մեկը չզգա, թե Թբիլիսին որևէ մեկի կողմից է։ Նա ողջունում է Վրաստանի իշխանության հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, նաև՝ Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչներին սեղանի շուրջ նստեցնելու գաղափարը։

«Կարող են դժվարություններ լիներ, հարևան երկու երկրները կարող են հայտարարել, որ Վրաստանն ավելի շատ հակված է այս կամ այն կողմին։ Դիվանագիտության համար սա բարդ պահ է», - ասաց Մամրաձեն։ Նա կարծում է, որ Վրաստանը պետք է շարունակի համոզել բոլորին, որ չեզոք քաղաքականություն է վարում։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա Մամրաձեն իշխող կուսակցության հաղթանակն է կանխատեսում։ Փորձագետը վստահ է, որ, ըստ ամենայնի, «Վրացական երազանք» իշխող դաշինքը կպահպանի իր դիրքերն ու կկարողանա խորհրդարանում բավարար քվե հավաքել կառավարություն կազմելու համար։

Իսկ բեռնե՞րը

Հայ-վրացական հարաբերությունների համար սեպ դարձան, ճիշտ է՝ ոչ թե պաշտոնական մակարդակով, այլ մեդիաոլորտում, flightradar24 կայքի տվյալները։ Հատկապես Ղարաբաղում հակամարտության սկզբում օգտատերերը կադրեր էին տարածում, որ Իսրայելից ու Թուրքիայից չվերթեր են իրականացվում Ադրբեջան։ Հրապարակումների հեղինակները մեղադրում էին Վրաստանին, որ այն թույլ է տալիս Ադրբեջանին իր տարածքով ռազմական բեռներ անցկացնել։

Դրանից հետո Վրաստանի մի շարք բարձրաստիճան անձիք, այդ թվում՝ երկրի վարչապետ Գերոգի Գախարիան, հայտարարել են, որ երկրի օդային տարածքն ու ցամաքային ճանապարհները փակ են ռազմական նշանակության բեռների համար ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար։

Մամրաձեն համամիտ է դրա հետ։ Փորձագետը նշեց, որ եթե դա այդպես չլիներ, միջազգային հանրության կողմից դժգոհություններ կլինեին Վրաստանի նկատմամբ։

«Սեպտեմբերի 27-ից տրանսպորտային ոչ մի ինքնաթիռ Վրաստանով Թուրքիայից Ադրբեջան չի մեկնել, բացառապես ուղևորատար չվերթեր են իրականացվել», - պարզաբանեց Մամրաձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը ուղևորատար ինքնաթիռը ստուգելու իրավունք ունի, սակայն դրա համար խիստ պատճառներ ու ապացույցներ են պետք, որ ինքնաթիռը ստանդարտներին չհամապատասխանող բան է փոխադրում։ Դրանից հետո Վրաստանը պետք է դա փաստացի ներկայացնի կողմերին ու ICAO միջազգային կազմակերպությանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ հարցին պատասխանելով նշեց, որ տեղեկատվական պատերազմը ոչ ոք չի չեղարկել։

Փորձագետի խոսքով՝ նման գրառումները, ապատեղեկատվական բնույթ ունեցող տարատեսակ տեսանյութերը ուղղված են բնակչության որոշակի շերտի, որը զուրկ է քննադատական մտածողությունից։

Մելիքյանը նշեց, որ այդ հարցում մեծ դերակատարություն ունեն նաև ներքաղաքական հակասությունները, որոնք ուժեղացել են Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, քանի որ երկրում խոշոր հայկական ու ադրբեջանական համայնքներ կան։

«Կան որոշակի ուժեր, որոնք տեղեկատվական կանխամտածված արտանետումներ են կազմակերպում ու հակակրանքի ալիք բարձրացնելու նպատակով ապատեղեկատվություն են տարածում։ Այդ տրամադրությունները տեսնում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Դրա դեմ պետք է պայքարել, պետք է ստուգել տեղեկությունը, օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից», - ասաց Մելիքյանը։

Արդյո՞ք ընտրությունները կազդեն Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա

Մելիքյանի խոսքով՝ թեև հայ-վրացական հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում կայուն զարգանում են, այս կամ այն քաղաքական ուժերն ազդում են փոխներգործության տեմպերի վրա։ Մելիքյանը հիշեցրեց, որ երբ 2012 թվականին Վրաստանում իշխանության եկավ ներկայում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ստեղծվեց նաև այն հատուկ ընկալումը, որ Երևանը կարևոր է Թբիլիսիի համար։

Այդ համատեքստում Վրաստանում կայանալիք ընտրությունները կաևոր են ոչ միայն այդ երկրի, այլև Հայաստանի համար։

Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել

«Երևանի համար նույնպես կարևոր է, որ հետընտրական իրավիճակը Թբիլիսիում կայուն լինի, քանի որ ցանկացած ապակայունացում Վրաստանում ու Իրանում կարող է որաշակի հետևանքներ ունենալ Հայաստանի համար», - նշեց Մելիքյանը։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 31-ին։ Դրանց կմասնակցի 48 կուսակցություն ու երկու դաշինք։ Ընտրողները պետք է 150 պատգամավոր ընտրեն․ 120 համամասնական ու 30 մեծամասնական համակարգով։

116
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան եկող բեռնատարում ռազմական բեռ չի հայտնաբերվել. Վրաստանը հերքել է Ադրբեջանի սուտը
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին