Հայաստանի և Արցախի ո՞ր քաղաքներում է անցկացվելու «Անմահ գնդի» երթը

120
(Թարմացված է 20:04 03.05.2019)
«Անմահ գնդի» ամենամյա երթն այս տարի կանցկացվի Հայաստանի հինգ քաղաքում և կտարբերվի աշխարհի մյուս երկրներում անցկացվող ակցիաներից։
Այս տարի «Անմահ գունդը» կանցնի 7 քաղաքներով
© Sputnik / Shushanik Sargsyan

Մայիսի 9-ին մարդիկ դուրս կգան Հայրենական մեծ պատերազմի, արցախյան և ապրիլյան պատերազմների հերոսների լուսանկարներով: Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի բոլոր նրանց, ովքեր ուզում են մասնակցել երթին։

Այս տարի երթն ավելի մեծ կլինի և կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանակերտում։

Երևանում երթը կմեկնարկի մայիսի 9-ին, ժամը 13:00–ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ Այնուհետև ակցիայի մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյանի փողոցով և կիջնեն դեպի Երևանի Մանկական (նախկին` Կիրովի) այգի։ Այնտեղ մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանին։

 

120