Կրտսեր Քարդաշյանն առաջին եռյակում է. աշխարհի ամենահարուստ կանայք

237
Ամենահարուստ կանանց վարկանիշի բարձր հորիզոնականում այս անգամ հայտնվել է ոչ թե Քիմ Քարդաշյանը, այլ քույրը։
Աշխարհի ամենահարուստ կանայք
© Sputnik / Shushanik Sargsyan

20 տարեկան Քայլի Ջեները` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ամենաբարձր վարձատրվող 14 հայտնի անձանց վարկանիշում, որը կազմել է հանրահայտ Forbes–ը։ Ցուցակում ընդհանուր առմամբ 100 մարդ է ընդգրկվել։

Քայլի Ջեները վարկանիշի երրորդ հորիզոնականում է։ Նա մեկ տարում 166,5 մլն դոլար եկամուտ է ստացել կոսմետիկայի վաճառքից` հետևում թողնելով համաշխարհային շոու բիզնեսի բազմաթիվ աստղերին և նույնիսկ հայտնի քրոջը` Քիմ Քարդաշյանին, որի եկամուտը 67 մլն դոլար է կազմել (ընդհանուր վարկանիշում նա զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը)։

Քարդաշյան ընտանիքի կրտսեր դուստրը երկու տարի առաջ հիմնադրել է Kylie Cosmetics ընկերությունը, որը նրան արդեն 800 մլն դոլար է բերել։ Սոցցանցերում մեծ ճանաչում ունենալու հաշվին Քայլին արագ տեմպերով խթանել է իր ապրանքանիշը։

Թե հայտնիներից ուրիշ ով է միլիոններ վաստակել, դիտեք մեր ինֆոգրաֆիկայում։

237