132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն

522
(Թարմացված է 16:39 10.01.2019)
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր կերպով հանձնեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները: Առաջին մանդատը հանձնելու պատիվը տրված էր Հայաստանի ամենատարեց ընտրողին` Լոռիի Սարահատ գյուղի բնակիչ, 103–ամյա Բավական Փիլոյանին։
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն
© Sputnik / Shushanik Sargsyan

Ամենատարեց ընտրողին հետևեց ամենաերիտասարդ ընտրողը`18–ամյա Արշալույս Աբրահամյանը։ Արշալույսը Արարատի մարզի Ոսկեպատ համայնքի բնակիչ է։ Աղջկա 18 տարին լրացել է հենց արտահերթ ընտրության օրը` 2018թ.–ի դեկտեմբերի 9–ին։ Նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։

2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։

Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։

 

522
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

114
(Թարմացված է 14:20 28.05.2020)
1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն ՝ ապացուցելով իր անկախության և ազատության իրավունքը։ Այդ օրերի կարևորությունը ցույց տալու համար Sputnik Արմենիան մայիսյան հաղթանակների մասին ինֆոգրաֆիկա է կազմել։
1918 թվականի մայիսյան հաղթանակները թվերով
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մի քանի ճակատագրական իրադարձություններ են եղել, որոնք խոր հետք են թողել և կանխորոշել ազգի ապագան։

2018 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, անշուշտ, դրանցից մեկն է։ Այն հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որովհետև թուրքական բանակի նկատմամբ հաղթանակը հայերին փրկեց երկրորդ ցեղասպանությունից և թույլ տվեց վերականգնել գրեթե 6 դար առաջ կորցրած պետականությունը։

Փաշինյանը համոզված է` ՀՀ քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ

2018 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից – խմբ.), անցան հարձակման ՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարսը, իսկ մայիսի 15–ին գրավեցին՝ Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։

Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։

ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը

114
Ըստ թեմայի
Կար ժամանակ` իշխանավորն աշխատանքի էր գնում հնամաշ շորերով
Երևանի հինգ հնագույն փողոցները․ լուսանկարներ
Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

154
(Թարմացված է 13:44 27.05.2020)
Հայաստանում մայիսի 25–ից փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան փորձել է բացահայտել` որքան «կխլի» ընտանեկան բյուջեից բժշկական դիմակների և ձեռնոցների պարբերական գնումը։
Ամսական որքան գումար է պետք դիմակի համար
© Sputnik / Shushanik Sargsyan

Մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, դրանց առկայությունը պետք է բաց հասարակական վայրերում և նույնիսկ ավտոմեքենայում, եթե կա գոնե մեկ ուղևոր, դիմակ պիտի կրեն նաև տրանսպորտով երթևեկող բոլոր ուղևորներն ու վարորդը։ Խանութներում և առևտրի կետերում և՛ վաճառողներին, և՛ գնորդներին արգելվում է գտնվել առանց դիմակի և ձեռնոցների։

«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները

Այս ամենը, իհարկե, ենթադրում է լրացուցիչ ծախս։ Դիմակի ծախսերն ամսական կտրվածքով կարող են ընտանեկան բյուջեից «խլել» 12 հազար դրամից մինչև 80 հազար դրամ։ Ի դեպ, բացի դիմակներից հարկավոր է գնել նաև բժշկական ձեռնոցներ։ Այս պաշտպանիչ միջոցն ընտանիքից կարող է պահանջել  4-ից մինչև 6 հազար դրամի հավելյալ ծախս։

154
թեգերը:
բյուջե, դիմակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

0
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել