Աղմկահարույց ձերբակալությունները Հայաստանում

452
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սկսեցին ձերբակալել ու խուզարկել այն մարդկանց, որոնք նախկինում անձեռնմխելի էին համարվում։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում նշված են նրանք, ովքեր հայտնվել են իրավապահների ձեռքերում։
Աղմկահարույց ձերբակալությունները Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Արդեն մի քանի շաբաթ է` հասարակությունը հետևում է Հայաստանի պետական կառույցների ակտիվ գործողություններին, որոնք ուղղված են գործարարների ու պաշտոնյաների կոռուպցիոն սխեմաների ու խարդախությունների բացահայտմանը։

Sputnik Արմենիայի ինոգրաֆիկայում ներկայացված են պաշտոնյաների ու նրանց բարեկամների ձերբակալություններն ու կալանավորումները։

 

452

Իշխանության հիերարխիան Հայաստանում

164
(Թարմացված է 23:58 01.03.2021)
Այս օրերին իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Իշխանության հիերարխիան Հայաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։

Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։

Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

164
թեգերը:
Նախագահ, Վարչապետ, Հայաստան, Իշխանություն
Ըստ թեմայի
Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է. Իշխան Սաղաթելյանն արձագանքեց վարչապետի ներողությանը
«Թողեք էթանք, հո զզվանք չեք». ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն
Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»

961
(Թարմացված է 16:28 26.02.2021)
Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։
Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
© Sputnik / Shushanik Avdalyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:

Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։

961
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Հայաստան, Իսկանդեր
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում